Քուռակի խմած կաթը

Հեծյալը գնում էր գյուղով: Հանկարծ բոլորի աչքի առջև նրա ձին սկսեց ծնկի գալ: Հեծյալը վրայից թռավ, մի կողմ քաշվեց: Այնտեղ ցեխի լճակ կար: Ձին սկսեց թավալ գալ ցեխի մեջ: Գյուղացիներից մեկը բացականչեց.

— Ո՞վ է տեսել, որ ձին ցեխի մեջ թավալ գա: Զարմանալու բան է:

— Զարմանալու ոչինչ չկա,-պատասխանեց հեծյալը, — երբ այս ձին քուռակ էր, նրան գոմեշի կաթով էին սնում: Այդ պատճառով էլ հենց ցեխ է տեսնում, այդպես է անում:

Թարգմանությունը՝  Անի Գևորգյանի

Նյութի ռուսերեն տարբերակ 

Оставьте комментарий