Պատերազմում ի՞նչն է ամենակարևորը

Մի անգամ Ակբարը հարցրեց Բիրբալին.

— Պատերազմում  ի՞նչն է ամենակարևորը:

Բիրբալը պատասխանեց.

— Տիեզերքի՛ տիրակալ, արիություն է պետք:

— Իսկ ո՞ւժը, իսկ զե՛նքը, դրանց մասին դու մոռացե՞լ ես,-ասաց Ակբարը:

— Տիրակա՛լ, եթե զինվորի սրտում չկա արիություն, չի օգնի նրան ո՛չ իր  ուժը, ո՛չ զենքը,-պատասխանեց Բիրբալը:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Реклама

Անմխիթար Ագռավը

Տեսավ ագռավը, որ մարդիկ կերակրում են աղավնիներին: Մտածելով, թե ինչու պետք է ինքը սոված ապրի, հավաքեց աղավնիների փետուրներ, կպցրեց իրեն և գնաց աղավնիների երամ: Կերակրվեց նրանց հետ, բայց հանկարծ տեսավ երկնքում թռչող մի ուրիշ ագռավ: Մոռանալով ամեն ինչ՝ ագռավը կռռաց: Աղավնիների տերը, հասկանալով ագռավի խորամանկությունը, քարերով քշեց նրան ու այլևս նույնիսկ մոտ չթողեց աղավնիներին: Ագռավը որոշեց պոկել աղավնու փետուրները, բայց սոսինձը շատ ամուր դուրս եկավ, ու փետուրները ոչ մի կերպ չպոկվեցին: Գնաց ագռավը իր ազգակից ագռավների մոտ, բայց նրանք էլ ասացին՝ աղավնին իրենց շարքում տեղ չունի, ու վռնդեցին նրան: Այդպես էլ մենակ մնաց անմխիթար ագռավը:

Նյութի ռուսերեն տարբերակը 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Սարդոստայնը

Քայլում էին երկու ճափորդներ անտառով և զգացին,որ սարդոստայնը դիպչում է իրենց դեմքերին:

Մեկը ձեռքով պոկեց այն և գնաց իր ճամփով, իսկ մյուսը կանգնեց, որպեզի  հայացքով գտնի փայլփլացող հյուսվածքի կենտրոնը:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

Ծառերի թշնամին

Մի անգամ անտառային ծառերը տեղեկացրեցին իրենց թագավորին, որ ստեղծվել է գործիք իրենց ոչնչացման համար:

— Ի՞նչ է այդ գործիքի անունը,-հարցրեց թագավորը:

-Կացին,-պատասխանեցին ծառերը:

— Ինչի՞ց ե պատրաստված:

— Սուր մասը երկաթից է, իսկ բռնելու մասը՝ փայտից,- հաստատեցին ծառերը:

— Եթե բռնելու մասը պատրաստված է հենց մեզնից, ապա դա շատ վտանգավոր գործիք է,-ասաց թագավորը:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

Առակ ընկերության և սիրո մասին

Կային-չկային երկու ընկերներ կային: Մի պահ նրանք վիճեցին միմյանց հետ, և նրանցից մեկը մյուսին ապտակեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենամոտ ընկերն ինձ ապտակեց»:

Նրանք շարունակեցին քայլել և գտան մի օազիս, որտեղ որոշեցին լողալ: Նա, ով ապտակ էր ստացել, քիչ էր մնում՝ խեղդվեր, բայց ընկերը փրկեց նրան: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենամոտ ընկերը փրկեց իմ կյանքը»:

Նա, ով ապտակել էր ընկերոջը և ով նաև փրկել էր նրա կյանքը, հարցրեց.

— Երբ ես քեզ նեղացրել էի, դու գրել էիր ավազի վրա, իսկ հիմա դու գրում ես քարին, ինչո՞ւ:

Ընկերը պատասխանեց.

— Երբ որևէ մեկը նեղացնում է մեզ, մենք պետք է այն գրեք ավազի վրա, որպեսզի քամիները կարողանան ջնջել այն:
Բայց երբ որևէ մեկը մեզ լավություն է անում, մենք պետք է այն փորագրենք քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել այն մեր հիշողությունից:

Սովորի՛ր գրել վիրավորանքը ավազի վրա, իսկ ուրախությունը՝ փորագրել քարի վրա:

Թարգմանությունը՝ Միլենա Թորոսյանի Читать далее

Հարուստ ամուսինները

Մի անգամ ամուսինն ասաց կնոջը:

— Ես կաշխատեմ շատ, որպեսզի մի օր մենք էլ հարստանանք:

— Մարդեն հարուստ ենք, սիրելիս, չէ՞ որ մենք մեկս մյուսիս համար կանք:
Իսկ գումար օրերից մի օր մենք էլ կունենանք,-պատասխանեց կինը:

Читать далее

Ինչպե՞ս փոխվել

Մի անգամ մի երիտասարդ հարցրեց փիլիսոփային.

-Ին՞չպես  փոխվեմ:

-Դու՝ դու ես: Դու չես կարող քեզ փոխել ճիշտ այնպես, ինչպես չես կարող փախչել այն աստիճանից, որին հասել ես: 

-Ուրեմն, ոչինչ չի՞ կարելի անել.- հուսահատվեց երիտասարդը:

-Կարելի է. հասկանալով և ընդունելով այդ իրողությունը:

-Ինչպե՞ս ես կփոխվեմ, եթե ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ:

-Իսկ ինչպե՞ս կփոխվես, եթե չընդունես քեզ: Այն ինչ չես ընդունում, անհնար է փոխել: Այն կարելի է միայն տրորել, ոչնչացնել:

Նյութի ռուսերեն տարբերակը 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի