անգլիայի քաղաքացիությունը

Մի անգլիացի փոխեց քաղաքացիությունը, դարձավ ամերիկացի:Մտահոգ բարեկամները չէին հասկանում նրա որոշումը:

Մի անգամ բացահայտ խոսակցության  ժամանակ, նրան հարցրեցին.

-Եվ այնուամենայնիվ, քեզ ինչ տվեց ամերիկայի անձնագիրը:

Փախստականը պատասխանեց.

— Ի վերջո, ինչ-որ բան այն ինձ տվեց:Հիմա ես կարող եմ ասել, որ հաղթեցի ամերիկայի հեղափոխության ժամանակ:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Սպանելու սովորույթ

 

Մի անգամ երեխան գալիս է ծեր հնդիկի մոտ և սկսում է հարցնել.

— Այ, իմաստուն, ասացեք խնդրեմ,  Երկրի վրա ինչու՞ գոյություն ունեն պատերազմներ:

— Որովհետև մարդիկ սովորել են սպանել:

— Իսկ ինչու՞ են մարդիկ   սպանում:

— Երբ մարդը սպանում է միջատին, նրան թվում է, որ նա ուժեղ է ուրիշներից: Մտածում է, որ կարող է խլել կյանքը՝ առանց պատժվելու: Իսկ երբ մարդը սպանում է կենդանիներին, նա սկսում է մտածել, որ բոլորից  ուժեղ է, և նշանակում է, որ կարող է ցավ պատճառել նաև մարդկանց:   Մեր նախնիների ավանդույթի համաձայն, ինչ-որ ժամանակ երկրագնդի վրա պատերազմներ չեն եղել, քանի որ բոլորը սնվել են բուսակեր դինոզավրերի նման՝ ծառերի պտուղներով կամ կանաչով: Առաջ մարդիկ կարեկցել են ամբողջ կենդանի բնությանը, մարդիկ տեսնում էին Աստծուն  ամեն մասնիկի մեջ, կենդանիները լսում էին մարդկանց և երբեք չէին հարձակվում նրանց վրա: Читать далее

Նյարդային երեխան

Փոքրիկ աղջիկը մայրիկի հետ եկավ ծովի ափ:
—  Մայրի՛կ ,կարո՞ղ եմ  խաղալ ավազի մեջ:
—  Ո՛չ,  թանկագի՛նս, դու կկեղտոտես քո մաքուր շորերը:
—  Մայրի՛կ, կլինի՞ ես վազեմ ջրերի միջով:
—  Ո՛չ, դու կթրջվես և կհիվանդանաս:
—  Մայրի՛կ, կարո՞ղ եմ խաղալ մյուս երեխաների հետ:
—  Ո՛չ, դու կկորես ամբոխի մեջ:
—  Մայրի՛կ, գնի՛ր ինձ համար պաղպաղակ:
—  Ո՛չ, դու կսառեցնես կոկորդդ:

Աղջիկը սկսեց լացե լինել: Մայրը շրջվեց  դեպի ոչ հեռու կանգնած կնոջ կողմը և ասաց.
—  Օ՜հ, աստված իմ:Դուք երբևէ տեսե՞լ եք այսպիսի նյարդային երեխա:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի