Օրհնել քարը

Կար մի մարդ , որը  Վարպետի մոտ մի քար բերեց և ասաց.

— Խնդրում եմ, օրհնիր այս քարը:

Վարպետը վերցրեց քարը և դրեց գետնին։

— Հիմա այն օրհնված է ,- ասաց նա,-քանի որ նա իր տեղում է։ Գտնվելով քո  ձեռքում, նա միշտ անկայուն վիճակում է  եղել, քանի որ կախում  է ունեցել  քեզնից այն ժամանակից ի վեր, երբ դու վերցրել ես այն  և պահել ես քո ձեռքում։

Թող այն մնա հողի վրա՝ իր տեղում, որ լինի հանգիստ և անկախ։

Հիմա ես օրհնում եմ քեզ: Ես օրհնում եմ քեզ և քո հոգին :

 

 

Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովայի:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գայլը և ոչխարը

Ոչխարը գայլից պաշպանվելու համար փախավ և անցավ վանքի ցանկապատը:

-Եթե դուրս չգաս,-ասաց գայլը ,-քուրմը  կառևանգի քեզ և կզոհաբերի:

-Ինձ համար մեկ է,-ասաց ոչխարը,-կամ քուրմը ինձ կմորթի կամ դու ինձ կուտես:

-Ընկեր իմ,-պատասխանեցը գայլը,-ինձ համար ցավալի է լսել ,թե ինչ  տեսանկյունից  ես դու  նայում այդպիսի  խիստ անձնական,  կարևոր հարցին:

Ինձ համար դա միևնույն չէ:

 

Թարգմանությունը՝ Մարինե Ասատրյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Գեղեցկության մեջ վտանգ կա

Դեպի Պարսկաստան արշավի ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացուն տեղեկացրին, որ թագավոր Դարիան շատ գեղեցիկ դուստր ունի: Բայց նրան այդ տեղեկությունը չուրախացրեց:

-Դժվար է հանդուրժել պարտությունը ճակատամարտում օտար երկրի ռազմիկներից, բայց ավելի ծանր է լինել պարտված օտար երկրի կանանցից,- ասաց Ալեքսանդրը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

ՑԱՄԱՔԱՅԻՆ  ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

 

Ծովահեն բառը լսելիս բոլորը հասկանում են ծովային ավազակներ, ովքեր թափառում են օվկիանոսով մեկ և զավթում են հանդիպած նավերը: Սակայն դարերի ընթացքում գոյություն ունեին մարդիկ, ովքեր իրական վտանգ էին ներկայացնում նավաստիների համար, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ոտքը նույնիսկ մի անգամ չէր դիպել նավի տախտակամածին: Ցամաքային ծովահեններին այդ հնարավորությունը տալիս էր այսպես կոչված ցամաքային կանոնը` նավաբեկյալների անտեր մնացած գույքը գտնողի կամ ափամերձ տարածքի տիրոջ սեփականությունն էր դառնում:

Ոմանց համար նավաբեկությունը ողբերգություն էր,մյուսների համար՝  եկամուտ ստանալու հնարավորություն:

Ամենից առաջ դա վերաբերում էր ծովի ափերին:Ժամանակի ընթացքում այն դարձավ լիարժեք կողոպուտ,որին կարող էր ենթարկվել յուրաքանչյուր նավ, որը գտնվում էր ցամաքին մոտ: Փրկվածներին ծեծի էին ենթարկում ծովափնյա գյուղերում: Իսկ այն մասին, որ մեռյալների մարմինները մերկացնում էին, գրել է դեռ հին հույն մտածող Պլատոնը:

«Ծովը սպանեց ինձ և նետեց ափ, միայն թիկնոց էր ինձ վրա, որը ծածկում էր իմ մերկությունը: Բայց մարդը մեղսական ձեռքով պոկեց այն դիակից, խղճալի շահով իրեն անչափելի մեղքով ծածկելով:» Читать далее