Եթե ասեն, չհավատաս

Մի հարուստ մարդ, տեսավ դրսում մի խեղճ գյուղացու, մոտեցավ նրան, և ասաց.

-Հարազատ, գնա վերցրու այն շշերով լի պարկը և տար իմ տուն, իսկ ես քեզ խորուրդներ կտամ, և դու չես լինի այդքան աղքատ:

-Շատ լավ,- պատասխանեց գյուղացին, վերցրեց պարկը, դրեց ուսին ու քայլեց հարուստի կողքով:

-Հարազատ,-ասաց հարուստը ճանապարհին,-եթե քեզ ասեն, որ վարսակից պատրաստված հացը ավելի լավն է, քան գաթան, չհավատաս: Եթե ասեն, որ մաքուր յուղը ավելի լավն է, քան հորած պանիրը, նույնպես չհավատաս:

Այդպես նրանք հասան հարուստի տուն: Երբ նրանք բարձրանում էին աստիճաններով, գյուղացին հանկարծ քցեց պարկը և ասաց:

-Իսկ հիմա, եթե քեզ ասեն, որ պարկում մի շիշ մնացել է, չհավատաս:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Հաղթում է նա, ում կերակրում ես

Վաղուց շատ վաղուց, ծերունին իր թոռնիկի առջև բացեց  կյանքի ճշմարտությունը:
-Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է մղվում, որը նման է գայլերի կռվին: Մի գայլը մարմնավորում է չարությունը՝ նախանձ, խանդ, ափսոսանք,եսասիրություն, գոռոզություն, ստախոսություն: Մյուս գայլը՝ բարին՝ համերաշխություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն, հավատարմություն:

Թոռնիկը մինչև հոգու խորքը հուզված ծերունու բառերից, մտածեց, ապա հարցրեց

-Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:

Ծերունին ժպտաց և պատասխանեց.

— Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

Թարգմանությունը՝ Անգելինա Արզումանյանի

Հնագույն առակ

Աստված մարդուն ծեփեց կավից և ձեռքին մնաց  չօգտագործված մի կտոր կտոր:

— Էլ ին՞չ ծեփեմ քեզ համար,-հարցրեց Աստված:

— Ինձ համար  համար երջանկություն ծեփիր,-խնդրեց մարդը:

Աստված ոչինչ չպատասխանեց և միայն նրա ձեռքի ափի մեջ  դրեց կավի մնացած  կտորը:

Ռուսերենից թարգմանեց Նարեկ Իսախանյանը:

Ոչխարի գլուխը

Հայրը փոքրիկ Նասրեդինին գումար տվեց և հրամայեց գնել եփած ոչխարի գլուխ:Նասրեդինը գնեց այն, բայց ճանապարհին կերավ ամբողջ միսը և հոր դիմաց դրեց ոչխարի գանգը:
—Տղաս, ինչ տարօրինակ գլուխ է, իսկ ու՞ր են նրա ականջները,—հարցրեց հայրը:
—Խեղճը ականջ չուներ, խուլ էր,— պատասխանեց Նասրեդինը:
—Իսկ ո՞ւր են նրա աչքերը:
—Դժբախտը կույր էր:
—Եվ կաշի չկա վրան:
—Հա, ի՞նչ արած:
—Իսկ ինչո՞ւ այդ դեպքում գնեցիր այն:
—Ախր շատ լավն էին ատամները:
Ռուսերենից թարգմանեց Դավիթ Դանիելյանը:

Ավելի վատ էլ է լինում…

Մի հավաքի ժամանակ վիճեցին. թե ինչն է  աշխարհում  մարդու համար ամենավատ բանը:
Մեկը ասում Էր՝ հիվանդությունը,մեկը ասում Էր՝մահը, մեկը թե՝ աղքատությունը…
Շատ բան ասվեց: Հարցրեցին Նասրեդինին.
—Իսկ դու ի՞նչ ես մտածում այդ մասին:
—Վատ է, երբ չի իրականանում այն, ինչ ցանկանում ես,—պատասխանեց Նասրեդինը: — Բայց շատ ավելի վատ է, երբ կատարվում է այն, ինչ չէիր ցանկանա,—մտածելով ավելացրեց նա:
Թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Դանիելյանի

Կա՞ կյանք մահից հետո…

Մի իմաստունի հաճախ հարցնում էին. «Ուսուց՛իչ, ի՞նչ կլինի մեզ հետ մահից հետո»: Ծերունին միայն ժպտում էր և ոչինչ չէր պատասխանում: Մի անգամ աշակերտները որոշեցին հասկանալ, թե ինչու նա երբեք չի պատասխանում այդ հարցին:

-Իսկ դուք գիտե՞ք, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես վարվեն այս կյանքի հետ,- պատախանեց ծերունին: — Նրանց ուղղակի անհրաժեշտ է ևս մեկ կյանք, որ ապրեն նույնքան անօգուտ՝  ինչպես և այս մեկը՝ առաջինը:

-Այնուամենայնիվ, կա՞ կյանք մահից հետո,-  համառորեն հարցրեց աշակերտներից մեկը:

— Կա՞ արդյոք կյանք մինչև մահը, սա  է հարցը,- պատասխանեց իմաստունը:

Ռուսերենից թարգմանեց Միլենա Թորոսյանը:

Մահը բոլորին հավասարեցնում է

Մահացավ իշխանի կաթնեղբայրը ՝ հարևան գյուղում ապրող մի գյուղացի:

Իշխանի մոտ ուղարկեցին վատ լուր հայտնողին: Նա ձիու վրա նստած մտավ իշխանի բակ և կանգնեց բակի  մեջտեղում:

Այդ ժամանակ իշխանը նստած էր նախասրահում:

-Ո՞վ ես դու և ինչի՞ համար ես եկել, — բղավեց իշխանը:

— Դժբախտություն է պատահել, մահացել է քո կաթնեղբայրը:

-Իսկ ինչու՞ դու չշտապեցիր ասել՝ ո՞վ է մահացողը, չէ՞ որ  գիտես սովորույթը:

-Իսկ մի՞թե կարևոր է, թե ո՞վ է մահացել՝ իշխա՞ն, թե՞ գյուղացի , մահը բոլորին հավասարեցնում է, — պատասխանեց վատ լուր բերողը:

-Ախ դու ոչնչություն: Ո՞վ է քեզ ուղարկել: Մի՞թե չեն գտել քեզնից խելացի մեկին:

-Իշխան, խելացի մարդկանց ուղարկեցին խելացիների մոտ, իսկ ինձ՝ քեզ մոտ:

Այդպես պատասխանեց խորամանկը ամբարտավան իշխանին և շրջելով ձին՝ հեռացավ բակից: