Անհրաժեշտը քեզ հետ է

Մի մարդ գիշերը արթնացավ, որովհետև ծխել էր ուզում:

Նա մոտեցավ հարևանի տանը և սկսեց թակել դուռը: Դուռը բացեցին և հարցրեցին, թե ի՞նչ է ուզում: Մարդն ասաց.

— Ծխել եմ ուզում: Կարո՞ղ եք կրակ տալ:

Հարևանը պատասխանեց:

— Ի՞նչ է ձեզ հետ կատարվում: Դուք գիշերն արթնանում եք, գալիս եք այստեղ, բոլորին արթնացնում եք, և ձեր ձեռքին կրակով լույս տվող լապտեր կա:

Այն ինչ մարդուն պետք է, իրականում գտնվում է իր մեջ: Բայց նա, միևնույն է,  աշխարհով մեկ փնտրում է դա:

Թարգմանությունը՝ Արևիկ Տատինցյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Оставьте комментарий