Հարցրեք իմ հայրիկին

Մի անգամ մի կատակասեր մարդ հյուր էր գնացել. դիմեց ներկաներին.

-Ուզում եմ ձեզ մի բան պատմել:

-Պատմիր,-ասացին:

-Մի անգամ իմ ծանոթը մի մոծակ բռնեց, մորթեց, և, պատկերացրեք, մոտ 300 կգ միս ստացավ, որից  500 բաժին ուտելիք ստացավ: Բացի այդ 6 թաս յուղ քամեց:

-Հերիք է, հորինում ես,- բացականչեցին բոլորը:

-Գնացեք հարցրեք հորս, նա ամեն ինչ սեփական աչքերով է տեսել:

-Իսկ որ՞տեղ է քո հայրը.

-Գերեզմանում,- պատասխանեց նա:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝  Անի Գևորգյանի:

 

 

Реклама

Հարցրեք իմ մայրիկին

Մի մարդ հյուր գնաց, և այնտեղ բոլորը նրան խնդրեցին պատմել ինչ-որ հետաքրքիր բան:

-Հաճույքով,-ասաց նա:

-Իմ հայրիկի մոտ,-սկսեց նա իր պատմությունը,-եկավ մի օր  մահվան հրեշտակը, որ հոգին առնի: Իսկ հայրիկը վերցրեց ու սպանեց մահվան հրեշտակին:

-Բավական է Դու հորինում ես,- բացականչեցին մարդիկ:

-Հարցրեք իմ մայրիկին, եթե չեք հավատում.

-Իսկ որտե՞ղ է քո մայրիկը:

-Տանը:

Նրանք ուղևորվեցին դեպի տուն, որպեսզի խոսեն նրա մայրիկի հետ, բայց պարզվեց, որ նա համր է:

-Քո մայրը չի կարող խոսել,- ասացին նրան:

-Շատ լավ է,-պատասխանեց նա,- երևում է, նա համրացել է այն ժամանակ, երբ ես հյուր էի եկել:

Նյութի ռուսերեն տրբերակը 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի:

Դա իմ աշխատանքը չէ

Ամեն օր ամուսինը աշխատում էր դաշտում, իսկ կինը տան գործերով էր զբաղվում:

Ամուսինը հաճախ ասում էր:

-Ես ամբողջ օրը դաշտում եմ աշխատում, իսկ դու ին՞չ ես անում: Դու ոչ մի բան չես անում: Ամբողջ օրը տանը նստած ես:

-Լավ,- ասաց կինը օրերից մի օր, – դու մնա տանը, իսկ ես գնամ դաշտ:

Այդպես էլ արեցին: Կինը գնաց դաշտում աշխատելու, իսկ ամուսինը մնաց տանը, որպեսզի զբաղվեր տան գործերով: Կինը ճաշին եկավ տուն և տեսավ` այծը կաղամբները կերել է, բոլոր հավերը բանջարանոցում են, կովը սոված բառաչում է, կատուն կաթն է թափել, վառարանը սառն էր և ուտելու բան չկար:

Կինը գնաց ամուսնուն փնտրելու: Ամուսինը ջրհորի մոտ կանգնած էր. դույլն ընկել էր ջրհորի մեջ, չէր կարողանում հանել: Կինը նայեց և ասաց.

— Ասելիք չունեմ: Դեռ լավ է, որ կենդանի ես մնացել:

Թարգմանությունը` Մարինե Մանուկյան

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Հաց՝ կաթով

 

Քայլում էին գյուղի ճանապարհով եղբայր ու քույր: Մոտենում են գյուղին: Եղբայրը ասում է.

— Ես այստեղ կաթ կգնեմ :

Իսկ քույրը պատասխանում է .

— Իսկ ես կաթի մեջ հաց կփշրեմ:

Եղբայրը բռնում է քրոջ հյուսքը և սկսում է քաշել.

— Կաթի մեջ հաց չփշրես, թէ չէ՝ կթթվի , կաթի մեջ հաց չփշրես, թէ չէ ՝կթթվի:

Հասան գյուղ, իսկ նրանց ոչ ոք կաթ չվաճառեց:

Նյութի թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը