Ծառը և Ուրուրը

Անշունչ անապատի տաք ավազների մեջ աճել էր մի միայնակ ծառ։ Սուրսայր ավազները ծակծկել էին ծառը։ Արևը անխնա այրել էր նրա արմատները։ Իսկ ծառը արհամարհելով այդ ամենը՝ ապրում էր։ Անապատով մի ուրուր էր թռչում։ Տեսավ ուրուրը ծառը, նստեց նրա ճյուղին։ Հայացքը պտտեցրեց անապատով և ասաց․

— Տարօրինակ ծառ ես։ Ինչո՞ւ ես շարունակում ապրել այս մահացած տաք ավազների մեջ։ Ո՞ւմ է դա պետք․

— Քեզ ,– պատասխանեց ծառը ուրուրին

— Ի՞՞նձ, – զարմացավ ուրուրը: – Դու ինձ պետք չես:

— Եթե ես չլինեի, – պատասխանեց ծառը ,– դու ստիպված կլինեիր նստել տաք ավազի վրա, այլ ոչ թե իմ ճյուղերին։ Եթե ես չլինեի, ինչ-որ մեկը քեզ նկատելով նստած տաք ավազի վրա՝ մենության մեջ, կասերր՝ դու ոչ մեկին պետք չես։ Եվ քեզ կհարցներ՝ ինչո՞ւ ես դու ապրում։ Նստելով իմ ճյուղերին, դու, ուրուր, մտածում ես, որ  ինձ պետք ես։

Մտածեց ուրուրը, խորհեց և ստիպված եղավ համաձայնել Ծառի հետ։ Եթե Ծառը չլիներ, ուրուրը կնստեր այս անծայրածիր անապատում մեն – մենակ և ոչ մեկին պետքչէր լինի։

 

Ռուսերենից թարգմանեց Սամվել Մանասյանը:

Реклама

Առաքինությունը և մոլորությունը

Առաքինությունը և մոլորությունը

Ցզիչանը Կոնֆիցիուսին հարցրեց այն մասին, թե ինչպես բարձր պահել առաքինությունը և բացահայտել մոլորությունը: Կոնֆուցիոզը պատասխանեց.

— Եթե քեզ համար ամենից ավելի կարևոր է ազնվությունը, նվիրվածությունը, և դու ձգտում ես արդարության, դու բարձր ես պահում եառաքինությունը:

Սիրելով ինչ-որ մեկին, ցանկանում են, որ նա միշտ կենդանի լինի, իսկ եթե ատում են՝ որ մեռնի: Ցանկանալ որևէ մեկին, որ նա մահանա կամ ապրի, դա մոլորություն է:

Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Ռուսերեն նյութը՝ այստեղ:

Աղքատ սամուրայը

Ճապոնիայում ապրում էր մի աղքատ ռազմիկ։ Վաղուց պատերազմ չկար, իսկ նա ուրիշ ոչնչով չէր կարող զբաղվել , բացի պատերազմելուց։ Գումար ընդհանրապես չկար , բայց ապրել ինչ-որ կերպ պետք էր։ Նա արդեն վաճառել էր այն ամենը, ինչ ուներ։ Մնացել էր միայն նրա ռազմական թուրը, որը նա որոշում է գրավ դնել։ Բայց ռազմիկը չի կարող մնալ առանց իր թրի: Որպեսզի ոչ ոք չտեսներ, որ նրա մոտ այլևս չկա թուր, նա իր համար պատրաստեց փայտե թուր և միշտ իր մոտ էր պահում այն։ Նա հույս ուներ, որ շուտով իր գործերը լավ կլինեն, և ինքը կկարողանա հետ վերադարձնել իր թուրը։ Բայց սկսվեց պատերազմը ։ Եվ բոլորը իմացան, որ այդ ռազմիկը չունի ռազմական թուր ։ Եվ այդ ժամանակ, որպեսզի մաքրեր այդ խայտառակությունը իր վրայից, ստիպված եղավ կռվել իր փայտե թրով։

Թարգմանությունը` Ռաիսա Խաչատորւովայի:

Նյութի ռուսերեն տարբերակը:

Մի անգամ մի փոքր ճապոնական քաղաքում մահացավ մի կին: Մի պահ նա զգաց, որ իր հոգին  լքում է մարմինը, ճախրում   վեր, որ  ներկայանա նախնիների հոգիներին:

Բարձր ձայնը հարցրեց նրան.

-Ո՞վ ես դու:

-Ես քաղաքապետի կինն եմ,-պատասխանեց նա:

-Ես չեմ հարցնում, թե ով է քո ամուսինը: Պատասխանիր՝ ո՞վ ես դու:

-Ես չորս երեխաների մայր եմ: Ես  դպրոցի ուսուցչուհի եմ:

-Մի՞թե ես հարցրեցի՝ քանի երխա ունես, կամ որտեղ ես աշխատում:

Եվ այդպես շուրունակվեց այնքան ժամանակ, մինչև կինը չասաց .

-Ես նա եմ, ով արթնանում է ամեն օր նրա համար, որ օգնի  իր  ընտանիքին և դպրոցում սովորեցնի երեխաներին:

Թարգմանությունը` Մարինե Ասատրյանի


Նյութի ռուսերեն տարբերակը:

 

Շունը և գայլը

Մի անգամ մի գյուղացի ճամփա ընկավ դեպի անտառ `ցախի հետևից։ Նրա պոչից կպավ  նաև նրա շունը։ Միասին նրանք մտան անտառ։ Հանկարծ հայտնվեց գայլը։ Նա հարձակվեց շան վրա և ուզում էր ուտել նրան , բայց շունը արցունքները աչքերին ասաց նրան.

—Ես քեզ ի՞նչ վատ բան եմ արել , որ դու ինձ ուզում ես ուտել։Եթե դու հիմա ուտես ինձ, միևնույն է, վաղը կրկին սովածանալու ես։ Արի գնանք մեր տուն,այնտեղ ամեն օր ինձ հաց և տարբեր ուտելիքներ են տալիս, միասին կապրենք այնտեղ։

Գայլը տեսավ, որ շունը լրջորեն է մոտենում հարցին, և համաձայնեց։ Բայց երբ նրանք մոտեցան գյուղին, գայլը նկատեց , որ շան պարանոցը մազաթափ էր, ամբողջովին թարախակալած վերքերով։

— Դա լավ է, շատ լավ է, եղբայր , որ դու այդպես հիասքանչ ես ապրում ,  բայց ինչու՞ է քո պարանոցը այդ վիճակում։

—Գիտե՞ս ինչ, եղբայրս , իմ տիրոջ մոտ վատ սովորություն է.ամեն անգամ ինձ կերակրելուց առաջ , նա հագցնում է իմ վզին մի շղթա, իսկ հետո հացը դնում է ամանս և ասում է`կեր։

—Չէ, եղբայր , ես գնամ հետ , իսկ դու գնա ապրիր կուշտ փորով , շղթան էլ` վզիդ:

Թարգմանությունը` Ռաիսա Խաչատուրովայի:


Նյութի ռուսերեն տարբերակը:

Անարդար դատ

Դատավորի մոտ եկան երկու մարդ և խնդրեցին վեճին լուծում տալ։  Հայցվորը դատավորին բերեց մի մեծ կճուճ կարագ , իսկ պաշտպանյալը` մի վարազ, որին կապել էր բակում։ Դատավորը լսեց երկու կողմին և արդարացրեց պաշտպանյալին։ Հայցվորը վրդովվեց, հենց նույն օրը գնաց դատավորի տուն ու ասաց.

—Ինչպե՞ս չեք ամաչում: Մի՞թե ես դրա համար էի բերել ձեզ այդ կարագը, որ դուք իմ հակառակորդին արդարացնեք։
—Ինչ արած,— հոգոց հանեց դատավորը,—նրա բերած վարազը  ժանիքով դիպավ քո կճուճին և կոտրեց այն:

Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովայի:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գայլային դատարան

Մի անգամ գայլերը կերան գյուղացու ջորին: Գյուղացին գնաց դատարան բողոքելու.

— Մենք գայլերին չենք դատում, — պատասխանեց դատավորը:

— Ուժեղներին դուք չեք դատում, իսկ անպաշտպանների հախից մեր ավագանին էլ է լավ գալիս, — ասաց գյուղացին:

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի:

Նյութի ռուսերեն տարբերակը