Ինչն Է ավելի լավ

Տեսնելով Սոկրատին, որը սնվում էր արմատներով, մի մարդ ասաց.

— Եթե դու ծառայեիր մեր թագավորին, դու երբեք չէիր սնվի արմատներով:

-Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, քեզ պետք չէր լինի ծառայել քո թագավորին,- պատասխանեց փիլիսոփան:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Սարյակը և Բազեն

Բազեն մտադրվել էր բռնել սարյակին, բայց հազիվ էր դիպել նրան թևով, երբ սարյակը թաքնվեց փշոտ թփերում: Հիմա, երբ սարյակին խնդրում են երգել, նա առիթ ունի պատասխանելու.

— Այն ժամանակից, երբ բազեն ինձ դիպավ թևով, հիշողությունս կորել է, իսկ առաջ ես գիտեի հարյուրից ոչ պակաս երգ:

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Աքաղաղի ուրախությունը

Մի սրամիտ մարդ ճամփորդում էր։ Ճանապարհին անձրև սկսվեց: Նա թեքվեց դեպի իր լավ ծանոթի տունը: Տան տերը տանը չէր, և հյուրին ընդունեց նրա կինը:

Լինելով ժլատ՝ նա պատրաստեց աղքատիկ հյուրասիրություն:

Մինչ ճամփորդը ճաշում էր, ցանկապատի վրա բարձրացավ թմբլիկ աքաղաղը։ Տարածելով թևերը՝ նայեց տանտիրուհուն և ծուղրուղու կանչեց:․

-Կտրի՛ր ձայդ, թող որ քո կոկորդին եռման ջուր լցվի, -բղավեց տիրուհին և քշեց աքաղաղին։

-Ինչո՞ւ եք նրան քշում: Նա ոչ մի վատ բան չի արել: Տիրոջ բացակայությունը փրկեց նրան, ու ահա նա ուրախությունից ձայնը գցել է գլուխը,- ասաց սրամիտը ՝ժպտալով։

 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

https://25haich4342.ru/f2.html?a=26698https://gyh1lh20owj.ru/u.html?a=26698