Առասպելներ մարդու ծագման մասին

Մինչև 19-րդ դարի կեսերը գիտությունը չէր կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես են առաջացել մարդիկ: Մինչև այդ պահը հարցախույզ մտքերին առաջարկվում էին միայն առասպելներ մարդու ծագման մասին: Այդպիսիները քիչ չեն, և նրանցից շատերն ունեն ընդհանուր գծեր: Մի քանիսն էլ հիմք ծառայեցին մարդու ծագման այլընտրանքային վարկածների համար: Читать далее

Գորտ-շտապողը

Կար-չկար մի դանդաղաշարժ գորտ կար: Մի անգամ նա որոշեց  բարձր աստիճաններով մտնել տուն: Յոթ տարի ցատկում էր : Ցատկում էր մի աստիճանին և նստում: Ցատկում էր երկրորդին և քնում: Իսկ վերջին աստիճանից սայթաքում-ընկնում էր  և բողոքում .

— Այ քեզ անհաջողություն: Երևի թե շտապում եմ:

Նյութի ռուսերեն տարբերակը 

Թարգմանությունը Մարինե Ասատրյանի

Ու՞մ հետ ամուսնանալ

Մեկը հարցրեց Անտիսֆենային.

— Ի՞նչ կնոջ հետ ամուսնանամ:

Անտիսֆենան ասաց.

— Եթե ամուսնանաս գեղեցիկ կնոջ հետ, ապա նա կլինի բոլորինը, իսկ եթե տգեղ լինի, քեզ համար պատիժ կլինի:

 

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Առակներ Օշոյից

 

Մի մարդու նրա  հոգեբանը խորհուրդ տվեց հանգստանալ սարերում: Նա անընդհատ դժգոհում էր մեկ մի բանից, մեկ մի ուրիշ բանից, և միշտ կասկածամիտ հարցեր էր տալիս : Նա միշտ ամեն ինչից անհանգստանում էր,  զգուշանում  և վտանգ  էր տեսնում  իր շրջապատում: Եվ ահա նրան խորհուրդ տվեցին, գնալ հանգստանալու և լիցքաթափվելու:
Հաջորդ օրը հոգեբանը նրանից նամակ ստացավ. «Ես այստեղ ինձ զգում եմ զարմանալիորեն երջանիկ,-գրում էր նա,- տարօրինակ է: Տեսնես՝ հո մի վատ բան չի՞ լինելու»:

Թարգմանությունը՝ Մարինե Ասատրյանի  Читать далее

Մեխերը

Կար մի շատ դյուրագրգիռ և կտրուկ բնավորություն ունեցող երիտասարդ: Մի օր նրա հայրը  տվեց մեխերով լի տոպրակ  և հրամայեց,  որ ամեն անգամ, երբ նա  չզսպիի   իր բարկությունը, մեխ մեխի սյան վրա:

Առաջին օրը փայտին մի քանի տասնյակ մեխեր կային: Հաջորդ շաբաթ նա սովորել էր վերահսկել իր զայրույթը, և յուրաքանչյուր անցնող օր մեխված մեխերի քանակը քչանում էր: Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է կառավարել  բարկությունը, քան մեխել մեխեր:

Վերջապես եկավ այն օրը, երբ նա ոչ մի անգամ չէր կորցրել իր ինքնատիրապետումը : Նա պատմեց այդ ամենի մասին հորը, և հայրը ասաց, որ այդ պահից սկսած՝ ամեն օր, երբ նա կկարողանա զսպել  իրեն, կարող է հանել  պատից մեկական մեխ:

Անցավ Ժամանակ, և եկավ  այն օրը, երբ նա կարող էր հայտնել  հորը, որ պատին այլևս ոչ մի մեխ չկար: Հայրը բռնեց որդու ձեռքը և տարավ սյան մոտ:

— Դու այդքան էլ վատ չես աշխատել, բայց տեսնո՞ւմ ես՝ քանի անցք կա սյան վրա:  Երբ դու  մեկին  չար բան ես ասում, նրա մոտ մնում  է այսպիսի սպի, ինչպես այս անցքերը: Եվ կարևոր չէ, թե քանի անգամ  ներողություն կխնդրես, սպին կմնա:

Նյութի ռուսերեն տարբերակ

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

 

Ամերիկայի քաղաքացիությունը

Մի անգլիացի փոխեց քաղաքացիությունը, դարձավ ամերիկացի: Մտահոգ բարեկամները չէին հասկանում նրա որոշումը:

Մի անգամ, մի բաց խոսակցության  ժամանակ նրան հարցրեցին.

— Եվ այնուամենայնիվ, քեզ ի՞նչ տվեց Ամերիկայի անձնագիրը:

Փախստականը պատասխանեց.

— Ի վերջո, ինչ-որ բան այն ինձ տվեց: Հիմա ես կարող եմ ասել, որ հաղթեցի Ամերիկայի հեղափոխության ժամանակ:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

 

Սպանելու սովորություն

Մի անգամ երեխան գալիս է ծեր հնդիկի մոտ և  հարցնում է.

— Ա՛յ իմաստուն, ասացեք խնդրեմ,  Երկրի վրա ինչու՞ գոյություն ունեն պատերազմներ:

— Որովհետև մարդիկ սովորել են սպանել:

— Իսկ ինչու՞ են մարդիկ   սպանում:

— Երբ մարդը սպանում է միջատին, նրան թվում է, որ ինքն ուժեղ է ուրիշներից: Մտածում է, որ կարող է խլել կյանքը՝ առանց պատժվելու: Իսկ երբ մարդը սպանում է կենդանիներին, նա սկսում է մտածել, որ բոլորից  ուժեղ է, և նշանակում է, որ կարող է ցավ պատճառել նաև մարդկանց:   Մեր նախնիների ավանդույթի համաձայն՝ ինչ-որ ժամանակ երկրագնդի վրա պատերազմներ չեն եղել, քանի որ բոլորը սնվել են բուսակեր դինոզավրերի նման՝ ծառերի պտուղներով կամ կանաչով: Առաջ մարդիկ կարեկցել են ամբողջ կենդանի բնությանը. մարդիկ տեսնում էին Աստծուն  ամեն մասնիկի մեջ, կենդանիները լսում էին մարդկանց և երբեք չէին հարձակվում նրանց վրա: Читать далее