Մահացավ մի գյուղացի: Երբ սկսեցին փնտրել մարդկանց, ովքեր կօգնեին թաղել նրան, հայտնվեցին երեք բարեգործներ: Գերեզմանոցի ճանապարհին նրանք, նկատելով մոտակա այգում կանգնածպահակին, դիմեցին նրան.
-Եղբա՛յր, օգնի՛ր մեզ մահացածին տանել գերեզմանոց:
-Չեմ կարող,-պատասխանեց պահակը,-ես զաբաղված եմ, շատ գործեր ունեմ:
Դագաղում պառկած մարդը բարձրացրեց գլուխը և ասաց.
-Ես էլ չավարտած շատ գործեր ունեի, բայց եկավ մահը:Ես թողեցի իմ գործերը և հիմա գնում եմ այս աշխարհից:Օգնիր տանել ինձ գերեզմանոց, որպեսզի ուրիշները քո մահից հետո օգնեն թաղել քեզ:
Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյան