Նավաքարշ բանվորի երազանքները

 

Ամեն օր նավաքարշ բանվորը դժվարությամբ քայլում էր փշոտ գետափով: Նա հոսանքին հակառակ  իր ետևից քարշ էր տալիս պարանին կապված նավակը: Նրա կրունկները արյունոտ էին, վնասված էին սուր փշերից, որոնք խիտ աճել էին ափին: Բայց նա շարունակում էր իր աշխատանքը, երազելով, որ մի հրաշալի օր նա շատ գումար կաշխատի  իր այդ գործով, և կգնի շատ բարձեր և  ծածկոցներ, որոնք կփռի ափին, որ իր ոտքերը պաշտպանի վնասվածքներից:« Եվ այդ ժամանակ,-մտածում էր նա,- նավակ քարշ տալը հաճելի կլինի  և իմ նավաքարշի այս աշխատանքը իրոք կծաղկի»:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարկմանությունը՝՝ Արևիկ Տատինցյանի

Реклама

Գեղեցիկ ծառան

Պատմում են, որ ինչ-որ մարդ իր մոտ ծառայության է վերցրել մի աղքատի։ Պարոնի արտաքինը ոչ մի բանով աչքի չէր ընկնում, իսկ ծառան գեղեցիկ էր։ Այդպես էլ նրանք ապրում էին.մեկը հրամայում էր, մյուսը ենթարկվում։ Բայց ահա եկան ծանր ժամանակներ։ Երաշտ էր, և շատերը մահացան։ Երբ սովը վերջացավ, ծառան մտածեց, որ բոլոր նրանք, ովքեր գիտեին շիր ծառա լինելու մասին, մահացել են, ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ իսկ պատճառով նա հույսը դնելով իր հաճելի արտաքինի վրա՝ ասում է տիրոջը.

— Դե իսկ հիմա դու ես իմ ծառան, իսկ ես՝ քո տերը։ Նրանց միջև վեճ բռնկվեց, և նրանց վեճըի մասին խոսակցությունները հասան մի իմաստուն դատավորի։ Դատավորը առաջարկեց վիճողներին մտնել աշտարակ և նրա պատուհաններից դուրս հանել երկու ձեռքերը։ Այնուհետև նա, կանգնելով դրսում,բղավեց.

— Դե, իսկ հիմա որոշիր, թե որտեղ են ծառայի ձեռքերը և կտրիր դրանք:
Լսելով այս խոսքերը՝ նախկին ծառան արագ ետ քաշեց ձեռքերը՝ մատնելով իրեն։ Այսպես դատավորը որոշեց, թե ով է նրանցից տերը, ով ՝ ծառան։

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովաի

 

Լավ խորհուրդ

Մի անգամ մկները հավաքվեցին ժողովի և սկսեցին մտածել, թե ինչպես փրկվեն կատվից։

– Նրանից չես փրկվի: Նա բոլորից խորամանկ է,— ասաց մի մուկ։

— Նա այնքան կամաց է քայլում, որ ինչքան էլ փորձես լսել, միևնույն է, ոչինչ չես լսի, — ասաց մյուսը։

– Նա այնքան լավ է թաքնվում, որ ինչքան էլ նայես, միևնույն է ոչինչ չես տեսնի,– ասաց երրորդը։

Այստեղ ամենափոքրիկ մկնիկը առաջ եկավ և ծվծվաց.

– Իսկ ես գիտեմ՝ ինչ է պետք անել: Պետք է կատվի վզին զանգակ կապել։ Երբ կատուն կրկին մուտք գործի մեզ մոտ՝ նկուղ, մենք կլսենք զանգակի ձայնը և բոլորս կփախչենք։

– Ճիշտ է, Ճիշտ է,– բղավեցին բոլոր մկները։ — Լավ է մտածել: Կկախենք կատվի վզից զանգակը:Այդ ժամանակ մենք փրկված ենք!

Եվ այդպես հարցին լուծում տրվեց։

Այդ ժամանակ բնից դուրս եկավ ամենածեր և ամենաիմաստուն մուկը։

— Այո, հիանալի խորհուրդ էր, — ասաց նա։ — Իսկ ո՞վ է կատվի պարանոցին կապելու այդ զանգակը:

Այդ ժամանակ բոլոր մկները սկսեցին մեկը մյուսին մատնացույց անել.

—Դու կապիր:

—Ոչ, դու կապիր:

– Ոչ, դու:
Այդպես նրանք վիճում են միմյանց հետ մինչև հիմա։ Այդպես էլ ամեն բան ավարտվեց։

Իսկ կատուն առաջվա նման բռնում և խեղդում էր մկներին։

Ահա ինչու են ասում լավ խորհուրդը դեռ գործի կեսն է։

Նյութի ռուսերեն տարբերակ

Թարգմանություն՝ Ռաիսա Խաչատուրովաի

Կարիք

Մի անգամ հայրը իր որդուն գործով անտառ ուղարկեց: Որդին ասաց.

— Հայրիկ, ախր ես ի՞նչ անեմ այնտեղ մենակ, ես ոչինչ չեմ կարողանում անել:

— Ոչինչ, գնա,- պատասխանեց հայրիկը,-կարիքն ամեն ինչ կսովորեցնի:

Տղան գնաց: Եվ ահա անտառում նրա սահնակը կոտրվեց: Հիշեց հոր խոսքերը՝ կարիքն ամեն ինչ կսովորեցնի: Սկսեց կանչել կարիքին:

— Կարի~ք…

Կարիքը պատասխանեց.

-Ի~ք…

Սպասեց տղան, սպասեց, բղավեց, կանչեց, բայց ոչ ոք օգնության չեկավ:Ստիպված ինքնուրույն նորոգեց սահնակը, վերադարձավ հոր մոտ և ասաց.

— Խաբեցիր դու ինձ, հայրիկ, կարիքը չեկավ ինձ օգնության:

— Բա ի՞նչ արեցիր:

— Դե, մի կերպ արեցի:

— Այ, հենց դա, էդ քո ասած ինչ-որ կերպ անելն էլ ցույց է տալիս, որ քեզ կարիքն է օգնել:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմա նությունը՝ Մարինե Մանուկյանի

Հայտնի լինել…

Էյնշտեյնը մի օր գրեց Չարլի Չապլինին.

— Ձեր <<Ոսկու Տենդ>> ֆիլմը հասկանալի է ամբողջ աշխարհին, և դուք անպայման հայտնի կդառնաք:

Չապլինը պատասխանեց.

— Ես ձեզնով շատ ավելի եմ հիացած: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում  ոչ մեկին հասկանալի չէ, բայց դուք այնուամենայնիվ հայտնի եք: