Պատերազմում ի՞նչն է ամենակարևորը

Մի անգամ Ակբարը հարցրեց Բիրբալին.

— Պատերազմում  ի՞նչն է ամենակարևորը:

Բիրբալը պատասխանեց.

— Տիեզերքի՛ տիրակալ, արիություն է պետք:

— Իսկ ո՞ւժը, իսկ զե՛նքը, դրանց մասին դու մոռացե՞լ ես,-ասաց Ակբարը:

— Տիրակա՛լ, եթե զինվորի սրտում չկա արիություն, չի օգնի նրան ո՛չ իր  ուժը, ո՛չ զենքը,-պատասխանեց Բիրբալը:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Оставьте комментарий