Ծառերի թշնամին

Մի անգամ անտառային ծառերը տեղեկացրեցին իրենց թագավորին, որ ստեղծվել է գործիք իրենց ոչնչացման համար:

— Ի՞նչ է այդ գործիքի անունը,-հարցրեց թագավորը:

-Կացին,-պատասխանեցին ծառերը:

— Ինչի՞ց ե պատրաստված:

— Սուր մասը երկաթից է, իսկ բռնելու մասը՝ փայտից,- հաստատեցին ծառերը:

— Եթե բռնելու մասը պատրաստված է հենց մեզնից, ապա դա շատ վտանգավոր գործիք է,-ասաց թագավորը:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

Оставьте комментарий