Անմխիթար Ագռավը

Տեսավ ագռավը, որ մարդիկ կերակրում են աղավնիներին: Մտածելով, թե ինչու պետք է ինքը սոված ապրի, հավաքեց աղավնիների փետուրներ, կպցրեց իրեն և գնաց աղավնիների երամ: Կերակրվեց նրանց հետ, բայց հանկարծ տեսավ երկնքում թռչող մի ուրիշ ագռավ: Մոռանալով ամեն ինչ՝ ագռավը կռռաց: Աղավնիների տերը, հասկանալով ագռավի խորամանկությունը, քարերով քշեց նրան ու այլևս նույնիսկ մոտ չթողեց աղավնիներին: Ագռավը որոշեց պոկել աղավնու փետուրները, բայց սոսինձը շատ ամուր դուրս եկավ, ու փետուրները ոչ մի կերպ չպոկվեցին: Գնաց ագռավը իր ազգակից ագռավների մոտ, բայց նրանք էլ ասացին՝ աղավնին իրենց շարքում տեղ չունի, ու վռնդեցին նրան: Այդպես էլ մենակ մնաց անմխիթար ագռավը:

Նյութի ռուսերեն տարբերակը 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Оставьте комментарий