Թալիսման

Մայրը երբեք չէր կարողանում համոզել տղային, որ մինչև մութն ընկնելը տուն գա: Այդ պատճառով նա ասաց նրան, որ գիշերը տան մոտ հայտնվում են շատ ուրվականներ:Մեծանալով տղան՝ սկսեց վախենալ ուրվականներից այնպես, որ հրաժարվեց երեկոյան տնից դուրս գալ: Այդ ժամանակ մայրը տվեց տղային մի թալիսման և ասաց, որ դա կպաշտպանի նրան:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը` Արևիկ Տատինցյանի

Ժամանակակից մեծագույն սարքը

Մի օր՝ դասի ընթացքում, ուսուցիչը պատմում էր ժամանակակից սարքերի մասին:

— Երեխանե՛ր, եկեք միասին հիշենք՝ ինչ անհրաժեշտ սարքավորում չկար 50 տարի առաջ, -հարցրեց նա:

Մի հումորով սովորող, ով նստում էր առաջին շարքում, արագ բարձրացրեց ձեռքը և ասաց,

— Ես…

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը` Մարինե Մանուկյանի

Կին լինել

Մի կին բողոքում էր Վարպետին իր ճակատագրից:

— Դու ինքդ ես պատասխանատու քո ճակատագրի համար,- ասաց ուսուցիչը:

— Բայց արդյո՞ք ես  պետք է պատասխան տամ այն բանի համար,  որ կին եմ ծնվել:

— Կին լինելը  առաքելություն էոչ թե  ճակատագիր: Իսկ քո ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչպես դու այդ առաքելությունը կտնօրինես: Читать далее

Նախկին կալանավորները

Համակենտրոնացման ճամբարի նախկին  բանտարկյալը շատ տարիներ հետո հանդիպեց իր ընկերոջը, որի հետ անցել էր շատ փորձությունների միջով:

—  Դու ներեցի՞ր  նացիստներին:
—  Այո՛:
—  Իսկ ես` ոչ:  Ես մինչև հիմա ատելությամբ լի եմ:
—  Այդ դեպքում, — մեղմ ասաց ընկերը,- դու առաջվա պես  գտնվում ես պատերի ետևում:
Թարգմանությունը` Արևիկ Տատինցյանի

Նյութի ռուսերեն տարբերակը  

                      

Գայլի երդումը

Մի տղա գառների հոտ էր արածեցնում: Գայլը մոտեցավ նրան ու ասաց.

— Ինձ մի գառ տուր. Ես ծերացել եմ, այդ պատճառով էլ խնդրում եմ, թե չէ` առանց հարցնելու կվերցնեի: Գառը տա,  երախտպարտ կլինեմ:

— Առանց հորս թույտվության չեմ կարող  տալ:

— Դե գնա, հարցրու, իսկ ես այդ ընթացքում գառներին կհսկեմ:

— Ես ինչպե՞ս նրանց գայլին վստահեմ,- զարմացավ տղան:

— Եթե ես երդումս խախտեմ, թող լինեմ այնպիսի ընտանիքի հայր, որտեղ նրան չեն հարգում,  և  թող իմ ընտանիքում համերաշխություն չլինի,-երդվեց գայլը:

Տղան տուն գնաց և ամբողջը պատմեց հորը՝ և գայլի խնդրանքի, և նրա երդման մասին: Այդ ժամանակ հայրն արագ ասաց.

— Ետ վազիր և ամբողջ հոտը տուր գայլին, քանի դեռ գայլը իր երդումը անեծքի չի փոխել:

Սակայն գայլը վերցրեց միայն մեկ գառ:

 

Թարգմանությունը`  Անի Գևորգյանի

Նյութի ռուսերեն տարբերակ

Հենց գեղեցկության կենտրոնում

Երկու ճամփորդներ ուղևորվեցին դեպի սարեր:Երբ նրանք հաղթահարեցին ճանապարհի կեսը, նորեկը աչքի անցկացրեց թփուտները և սկսեց գանգատվել :

— Եվ որտե՞ղ է այն գեղեցիկ տեսարանը, որի մասին դու անընդհատ ասում էիր:

Փորձառու ընկերը քմծիծաղեց.

— Դու գտնվում  ես հենց այդ տեղի կենտրոնում, ինչում ինքդ կհամոզվես, երբ մենք կհասնենք սարի գագաթին:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

 

 

Աստվածը՝ խոհանոցում

Մայրը հարցրեց իր տղային.

— Դու գիտե՞ս, որ Աստված այստեղ էր, երբ դու խոհանոցից թխվածքաբլիթ էիր գողանում:

— Այո՛:

— Եվ որ նա ամբողջ ժամանակ քեզ էր նայում:

— Այո՛:

— Իսկ ի՞նչ էր նա քեզ ասում, ի՞նչ ես կարծում:

— Նա ասում էր.«Բացի մեզնից այստեղ ուրիշ մարդ չկա, ինձ համար էլ մի քիչ վերցրու»:

Թարգմանությունը`  Արևիկ Տատինցյանի

Նյութի ռուսերեն տարբերակը