Սովորեք ապրել բաց սրտով

Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք աշակերտներին.
— Ինչու՞ է կոտրվում պատուհանի ապակին, երբ նրա վրա քար են նետում:
— Որովհետև քարը ծանր է, — պատասխանեց առաջին աշակերտը:
— Որովհետև ապակին փխրուն է,- պատասխանեց երկրորդը:
— Որովհետև ձեռքը, որը նետեց քարը, ուժեղ էր, իսկ հարվածը՝ դիպուկ,- պատասխանեց երրորդը:
— Ձեզնից ոչ ոք չտվեց հստակ պատասխան,-ասաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր:
Բարոյախոսություն : Սովորեք ապրել բաց սրտով, և ոչ մի թշնամաբար արձակված նետ չի կոտրի այն, այլ կանցնի հոգու նուրբ հյուսվածքի միջով:

Թարգմանությունը ռուսերենից՝ Սոֆի Առաքելյանի Читать далее

Реклама