Ծառը և Ուրուրը

Անշունչ անապատի տաք ավազների մեջ աճել էր մի միայնակ ծառ։ Սուրսայր ավազները ծակծկել էին ծառը։ Արևը անխնա այրել էր նրա արմատները։ Իսկ ծառը արհամարհելով այդ ամենը՝ ապրում էր։ Անապատով մի ուրուր էր թռչում։ Տեսավ ուրուրը ծառը, նստեց նրա ճյուղին։ Հայացքը պտտեցրեց անապատով և ասաց․

— Տարօրինակ ծառ ես։ Ինչո՞ւ ես շարունակում ապրել այս մահացած տաք ավազների մեջ։ Ո՞ւմ է դա պետք․

— Քեզ ,– պատասխանեց ծառը ուրուրին

— Ի՞՞նձ, – զարմացավ ուրուրը: – Դու ինձ պետք չես:

— Եթե ես չլինեի, – պատասխանեց ծառը ,– դու ստիպված կլինեիր նստել տաք ավազի վրա, այլ ոչ թե իմ ճյուղերին։ Եթե ես չլինեի, ինչ-որ մեկը քեզ նկատելով նստած տաք ավազի վրա՝ մենության մեջ, կասերր՝ դու ոչ մեկին պետք չես։ Եվ քեզ կհարցներ՝ ինչո՞ւ ես դու ապրում։ Նստելով իմ ճյուղերին, դու, ուրուր, մտածում ես, որ  ինձ պետք ես։

Մտածեց ուրուրը, խորհեց և ստիպված եղավ համաձայնել Ծառի հետ։ Եթե Ծառը չլիներ, ուրուրը կնստեր այս անծայրածիր անապատում մեն – մենակ և ոչ մեկին պետքչէր լինի։

 

Ռուսերենից թարգմանեց Սամվել Մանասյանը:

Реклама