Տնօրենը և քարտուղարուհին

Տնօրենը դիմեց քարտուղարուհուն.

— Դու հոգնած տեսք ունես.ի՞նչ է պատահել:

— Հասկանո՞ւմ եք, ես… Ո՛չ, դուք չեք հավատա,եթե ես ասեմ:

— Իհարկե կհավատամ:

— Ո՛չ, չեք հավատա: Ես գիտեմ, որ չեք հավատա:

— Կհավատամ, կհավատամ: Ես խոստանում եմ:

— Ես այսօր շատ եմ աշխատել:

— Չեմ հավատում:

Նյութի ռուսերեն տարբերակը


Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովայի

Չարի պատճառ

 

Մի անգամ սովորողները հարցրեցին ուսուցչին:
— Ի՞նչն է չարի պատճառը:
-Տգիտությունը,-պատասխանեց նրանց ուսուցիչը:
— Ինչպե՞ս դրանից ազատվել:
— Ոչ թէ ուժով, այլ լույսով, ոչ գործողությամբ,  այլ ըմբռնումով: Բարու նախանշանը հանգստությունն է: Դու ուղղակի անջատում ես զգացմունքներդ, երբ հասկանում ես, որ քեզ հետապնդում է երևակայությունդ՝ հյուսված մտքումդ եղած վախերից:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովայի

Հարուստ ամուսինները

Մի անգամ ամուսինն ասաց կնոջը:

— Ես կաշխատեմ շատ, որպեսզի մի օր մենք էլ հարստանանք:

— Մարդեն հարուստ ենք, սիրելիս, չէ՞ որ մենք մեկս մյուսիս համար կանք:
Իսկ գումար օրերից մի օր մենք էլ կունենանք,-պատասխանեց կինը:

Читать далее

Գեղեցիկ ծառան

Պատմում են, որ ինչ-որ մարդ իր մոտ ծառայության է վերցրել մի աղքատի։ Պարոնի արտաքինը ոչ մի բանով աչքի չէր ընկնում, իսկ ծառան գեղեցիկ էր։ Այդպես էլ նրանք ապրում էին.մեկը հրամայում էր, մյուսը ենթարկվում։ Բայց ահա եկան ծանր ժամանակներ։ Երաշտ էր, և շատերը մահացան։ Երբ սովը վերջացավ, ծառան մտածեց, որ բոլոր նրանք, ովքեր գիտեին շիր ծառա լինելու մասին, մահացել են, ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ իսկ պատճառով նա հույսը դնելով իր հաճելի արտաքինի վրա՝ ասում է տիրոջը.

— Դե իսկ հիմա դու ես իմ ծառան, իսկ ես՝ քո տերը։ Նրանց միջև վեճ բռնկվեց, և նրանց վեճըի մասին խոսակցությունները հասան մի իմաստուն դատավորի։ Դատավորը առաջարկեց վիճողներին մտնել աշտարակ և նրա պատուհաններից դուրս հանել երկու ձեռքերը։ Այնուհետև նա, կանգնելով դրսում,բղավեց.

— Դե, իսկ հիմա որոշիր, թե որտեղ են ծառայի ձեռքերը և կտրիր դրանք:
Լսելով այս խոսքերը՝ նախկին ծառան արագ ետ քաշեց ձեռքերը՝ մատնելով իրեն։ Այսպես դատավորը որոշեց, թե ով է նրանցից տերը, ով ՝ ծառան։

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովաի

 

Լավ խորհուրդ

Մի անգամ մկները հավաքվեցին ժողովի և սկսեցին մտածել, թե ինչպես փրկվեն կատվից։

– Նրանից չես փրկվի: Նա բոլորից խորամանկ է,— ասաց մի մուկ։

— Նա այնքան կամաց է քայլում, որ ինչքան էլ փորձես լսել, միևնույն է, ոչինչ չես լսի, — ասաց մյուսը։

– Նա այնքան լավ է թաքնվում, որ ինչքան էլ նայես, միևնույն է ոչինչ չես տեսնի,– ասաց երրորդը։

Այստեղ ամենափոքրիկ մկնիկը առաջ եկավ և ծվծվաց.

– Իսկ ես գիտեմ՝ ինչ է պետք անել: Պետք է կատվի վզին զանգակ կապել։ Երբ կատուն կրկին մուտք գործի մեզ մոտ՝ նկուղ, մենք կլսենք զանգակի ձայնը և բոլորս կփախչենք։

– Ճիշտ է, Ճիշտ է,– բղավեցին բոլոր մկները։ — Լավ է մտածել: Կկախենք կատվի վզից զանգակը:Այդ ժամանակ մենք փրկված ենք!

Եվ այդպես հարցին լուծում տրվեց։

Այդ ժամանակ բնից դուրս եկավ ամենածեր և ամենաիմաստուն մուկը։

— Այո, հիանալի խորհուրդ էր, — ասաց նա։ — Իսկ ո՞վ է կատվի պարանոցին կապելու այդ զանգակը:

Այդ ժամանակ բոլոր մկները սկսեցին մեկը մյուսին մատնացույց անել.

—Դու կապիր:

—Ոչ, դու կապիր:

– Ոչ, դու:
Այդպես նրանք վիճում են միմյանց հետ մինչև հիմա։ Այդպես էլ ամեն բան ավարտվեց։

Իսկ կատուն առաջվա նման բռնում և խեղդում էր մկներին։

Ահա ինչու են ասում լավ խորհուրդը դեռ գործի կեսն է։

Նյութի ռուսերեն տարբերակ

Թարգմանություն՝ Ռաիսա Խաչատուրովաի

Օրհնել քարը

Կար մի մարդ , որը  Վարպետի մոտ մի քար բերեց և ասաց.

— Խնդրում եմ, օրհնիր այս քարը:

Վարպետը վերցրեց քարը և դրեց գետնին։

— Հիմա այն օրհնված է ,- ասաց նա,-քանի որ նա իր տեղում է։ Գտնվելով քո  ձեռքում, նա միշտ անկայուն վիճակում է  եղել, քանի որ կախում  է ունեցել  քեզնից այն ժամանակից ի վեր, երբ դու վերցրել ես այն  և պահել ես քո ձեռքում։

Թող այն մնա հողի վրա՝ իր տեղում, որ լինի հանգիստ և անկախ։

Հիմա ես օրհնում եմ քեզ: Ես օրհնում եմ քեզ և քո հոգին :

 

 

Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովայի:

Նյութի ռուսերեն տարբերակը