Նյարդային երեխան

Փոքրիկ աղջիկը մայրիկի հետ եկավ ծովի ափ:
—  Մայրի՛կ ,կարո՞ղ եմ  խաղալ ավազի մեջ:
—  Ո՛չ,  թանկագի՛նս, դու կկեղտոտես քո մաքուր շորերը:
—  Մայրի՛կ, կլինի՞ ես վազեմ ջրերի միջով:
—  Ո՛չ, դու կթրջվես և կհիվանդանաս:
—  Մայրի՛կ, կարո՞ղ եմ խաղալ մյուս երեխաների հետ:
—  Ո՛չ, դու կկորես ամբոխի մեջ:
—  Մայրի՛կ, գնի՛ր ինձ համար պաղպաղակ:
—  Ո՛չ, դու կսառեցնես կոկորդդ:

Աղջիկը սկսեց լացե լինել: Մայրը շրջվեց  դեպի ոչ հեռու կանգնած կնոջ կողմը և ասաց.
—  Օ՜հ, աստված իմ:Դուք երբևէ տեսե՞լ եք այսպիսի նյարդային երեխա:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

 

Реклама

Գայլը և ոչխարը

Ոչխարը գայլից պաշպանվելու համար փախավ և անցավ վանքի ցանկապատը:

-Եթե դուրս չգաս,-ասաց գայլը ,-քուրմը  կառևանգի քեզ և կզոհաբերի:

-Ինձ համար մեկ է,-ասաց ոչխարը,-կամ քուրմը ինձ կմորթի կամ դու ինձ կուտես:

-Ընկեր իմ,-պատասխանեցը գայլը,-ինձ համար ցավալի է լսել ,թե ինչ  տեսանկյունից  ես դու  նայում այդպիսի  խիստ անձնական,  կարևոր հարցին:

Ինձ համար դա միևնույն չէ:

 

Թարգմանությունը՝ Մարինե Ասատրյանի

Նյութի ռուսերեն տարբերակը