Մեխերը

Կար մի շատ դյուրագրգիռ և կտրուկ բնավորության ունեցող երիտասարդ: Մի օր իր հայրը  տվեց մեխերով լի տոպրակ  և հրամայեց ,  ամեն անգամ, երբ նա  չպահի   իր բարկությունը, նա պետք է մեխ մեխի սյանը:

Առաջին օրը,  փայտին մի քանի տասնյակ մեխեր կային: Հաջորդ շաբաթ, նա սովորել էր վերահսկել իր զայրույթը, և յուրաքանչյուր անցնող օր մեխված մեխերի քանակը քչանում էր : Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է կառավարել  բարկությունը քան, մեխել մեխեր:

Վերջապես եկավ այն օրը, երբ նա չէր կորցրել իր ինքնատիրապետումը : Նա պատմել էր այդ ամենի մասին իր հորը և նա ասաց, որ այս պահին ամեն օր, երբ նա կկարողանա զսպել  իրեն, նա կարող է հանել  պատից մեկական մեխ:

Անցավ Ժամանակ , և եկավ  այն օրը, երբ նա կարող էր հայտնել, իր հորը, որ պատին, ոչ մի մեխ չկար. Այնուհետև հայրը բռնեց իր որդու ձեռքը, և տարավ սյան մոտ:

— Դուք այդքանել վատ չես աշխատել , բայց դու տեսնում ես քանի անցք կա սյան վրա:  Երբ դու ասու ես  մեկին  չար բան, նարա մոտ մնում  է այսպիսի սպի,ինչպես այս անցքերը: Եվ կարևոր չէ , թե քանի անգամ  ներողություն կխնդրես, սպին կմնան:

Նյութի ռուսերեն տարբերակ

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

 

Նյարդային երեխան

Փոքրիկ աղջիկը մայրիկի հետ եկավ ծովի ափ:
—  Մայրի՛կ ,կարո՞ղ եմ  խաղալ ավազի մեջ:
—  Ո՛չ,  թանկագի՛նս, դու կկեղտոտես քո մաքուր շորերը:
—  Մայրի՛կ, կլինի՞ ես վազեմ ջրերի միջով:
—  Ո՛չ, դու կթրջվես և կհիվանդանաս:
—  Մայրի՛կ, կարո՞ղ եմ խաղալ մյուս երեխաների հետ:
—  Ո՛չ, դու կկորես ամբոխի մեջ:
—  Մայրի՛կ, գնի՛ր ինձ համար պաղպաղակ:
—  Ո՛չ, դու կսառեցնես կոկորդդ:

Աղջիկը սկսեց լացե լինել: Մայրը շրջվեց  դեպի ոչ հեռու կանգնած կնոջ կողմը և ասաց.
—  Օ՜հ, աստված իմ:Դուք երբևէ տեսե՞լ եք այսպիսի նյարդային երեխա:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

 

Չուղարկված նամակներ

 

Երկու տարի անց, բաժանումից հետո տղամարդը որոշեց հանդիպել նախկին կնոջ  հետ: Նա հրավիրեց նրան ռեստորան: Նրանք անցկացրեցին անմոռանալի երեկո: Զգացվում էր, որ նրանք կարոտել էին իրար :

Նախքան ռեստորանից դուրս գալը՝ կինը հանեց իր պայուսակից մի հաստ ծրար և մեկնեց ամուսնուն:

-Սա ի՞նչ է,-հարցրեց ամուսինը:

—  Նամակներ են, որ ես գրել եմ քեզ այս երկու տարիների ընթացքում, բայց չեմ ուղարկել իմ համառության պատճառով:

Թարգմանությունը՝ Մարինե Ասատրյանի

Նյութի ռուսերեն տաբերակը

Սարդոստայնը

Քայլում էին երկու ճափորդներ անտառով և զգացին,որ սարդոստայնը դիպչում է իրենց դեմքերին:

Մեկը ձեռքով պոկեց այն և գնաց իր ճամփով, իսկ մյուսը կանգնեց, որպեզի  հայացքով գտնի փայլփլացող հյուսվածքի կենտրոնը:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

Ծառերի թշնամին

Մի անգամ անտառային ծառերը տեղեկացրեցին իրենց թագավորին, որ ստեղծվել է գործիք իրենց ոչնչացման համար:

— Ի՞նչ է այդ գործիքի անունը,-հարցրեց թագավորը:

-Կացին,-պատասխանեցին ծառերը:

— Ինչի՞ց ե պատրաստված:

— Սուր մասը երկաթից է, իսկ բռնելու մասը՝ փայտից,- հաստատեցին ծառերը:

— Եթե բռնելու մասը պատրաստված է հենց մեզնից, ապա դա շատ վտանգավոր գործիք է,-ասաց թագավորը:

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

Հայտնի լինել…

Էյնշտեյնը մի օր գրեց Չարլի Չապլինին.

— Ձեր <<Ոսկու Տենդ>> ֆիլմը հասկանալի է ամբողջ աշխարհին, և դուք անպայման հայտնի կդառնաք:

Չապլինը պատասխանեց.

— Ես ձեզնով շատ ավելի եմ հիացած: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում  ոչ մեկին հասկանալի չէ, բայց դուք այնուամենայնիվ հայտնի եք:

 

Գայլը և ոչխարը

Ոչխարը գայլից պաշպանվելու համար փախավ և անցավ վանքի ցանկապատը:

-Եթե դուրս չգաս,-ասաց գայլը ,-քուրմը  կառևանգի քեզ և կզոհաբերի:

-Ինձ համար մեկ է,-ասաց ոչխարը,-կամ քուրմը ինձ կմորթի կամ դու ինձ կուտես:

-Ընկեր իմ,-պատասխանեցը գայլը,-ինձ համար ցավալի է լսել ,թե ինչ  տեսանկյունից  ես դու  նայում այդպիսի  խիստ անձնական,  կարևոր հարցին:

Ինձ համար դա միևնույն չէ:

 

Թարգմանությունը՝ Մարինե Ասատրյանի

Նյութի ռուսերեն տարբերակը