Առակ աշխատանքի մասին: Ցանկություն

Մի անգամ ուսուցչի մոտ եկավ մի մարդ և խնդրեց սովորեցնել իրեն կյանքում հասնել հաջողության։ Իմաստունը ստիպեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և սուզվել։ Նա իր ամբողջ ուժերով պահում էր նրա գլուխը այնպես, որ մարդը չէր կարողանում բարձրանալ։ Վերջապես մեծ ուժեր գործադրելով նա բարձրացավ՝ հաղթահարելով դիմադրությունը, և խորը շունչ քաշեցեց։

— Ի՞նչ էիր դու ուզում, երբ հաղթահարում էիր իմ դիմադրությունը,-հարցրեց իմաստունը:

— Շնչել,- պատասխանեց աշակերտը:

-Է՞լ ինչ:

-Էլ ոչինչ:

— Այ հենց դա էլ միակ ցանկության ուժն է:

Կարո՞ղ ես այդպես ցանկանալ հաջողություն, կարող ես նրան հասնել։

Թարգմանությունը՝ Էլինա Գրիգորյանի:
Реклама