Թալիսման

Մայրը երբեք չէր կարողանում համոզել տղային, որ մինչև մութն ընկնելը տուն գա: Այդ պատճառով նա ասաց նրան, որ գիշերը տան մոտ հայտնվում են շատ ուրվականներ:Մեծանալով տղան՝ սկսեց վախենալ ուրվականներից այնպես, որ հրաժարվեց երեկոյան տնից դուրս գալ: Այդ ժամանակ մայրը տվեց տղային մի թալիսման և ասաց, որ դա կպաշտպանի նրան:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը` Արևիկ Տատինցյանի

Կին լինել

Մի կին բողոքում էր Վարպետին իր ճակատագրից:

— Դու ինքդ ես պատասխանատու քո ճակատագրի համար,- ասաց ուսուցիչը:

— Բայց արդյո՞ք ես  պետք է պատասխան տամ այն բանի համար,  որ կին եմ ծնվել:

— Կին լինելը  առաքելություն էոչ թե  ճակատագիր: Իսկ քո ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչպես դու այդ առաքելությունը կտնօրինես: Читать далее

Աստվածը՝ խոհանոցում

Մայրը հարցրեց իր տղային.

— Դու գիտե՞ս, որ Աստված այստեղ էր, երբ դու խոհանոցից թխվածքաբլիթ էիր գողանում:

— Այո՛:

— Եվ որ նա ամբողջ ժամանակ քեզ էր նայում:

— Այո՛:

— Իսկ ի՞նչ էր նա քեզ ասում, ի՞նչ ես կարծում:

— Նա ասում էր.«Բացի մեզնից այստեղ ուրիշ մարդ չկա, ինձ համար էլ մի քիչ վերցրու»:

Թարգմանությունը`  Արևիկ Տատինցյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Հարուստներ, աղքատներ և դրախտ

Մի վաճառական պատմում էր, որ Հռոմում ինքը ճանաչում էր մի հարուստ մարդու, ում դուստրը երբեք չէր ուրախացել: Երբ վաճառականը շատ տարիներ անց նորից գնում է Հռոմ, որ տեսնի իր ընկերներին, իմանում է, որ նրանք կորցրել են իրենց ամբողջ կարողությունը և դարձել են աղքատ:Նա տխրում է և լաց լինում դառը արցունքներով: Այդ պահին ուրախ ծիծաղով նրան է մոտենում մի աղջիկ: Տեսնելով նրա արցունքները՝ մտահոգված հարցնում է.

-Ինչ-որ բա՞ն եք կորցրել:

Վաճառականը բացատրում է նրան իր տխրության պատճառը, և ցույց տալիս, որ զարմացած է, որ աղջիկը ուրախ է:  Աղջիկը նրան պատասխանում է:

-Երբ մենք հարուստ էինք, ես վախենում էի Ասծու պատժից, իսկ հիմա ես հույս ոսւնեմ, որ մի օր դրախտը կլինի ինձ պարագև:

Թարգմանությունը՝ Արևիկ Տատինցյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Նավաքարշ բանվորի երազանքները

 

Ամեն օր նավաքարշ բանվորը դժվարությամբ քայլում էր փշոտ գետափով: Նա հոսանքին հակառակ  իր ետևից քարշ էր տալիս պարանին կապված նավակը: Նրա կրունկները արյունոտ էին, վնասված էին սուր փշերից, որոնք խիտ աճել էին ափին: Բայց նա շարունակում էր իր աշխատանքը, երազելով, որ մի հրաշալի օր նա շատ գումար կաշխատի  իր այդ գործով, և կգնի շատ բարձեր և  ծածկոցներ, որոնք կփռի ափին, որ իր ոտքերը պաշտպանի վնասվածքներից:« Եվ այդ ժամանակ,-մտածում էր նա,- նավակ քարշ տալը հաճելի կլինի  և իմ նավաքարշի այս աշխատանքը իրոք կծաղկի»:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարկմանությունը՝՝ Արևիկ Տատինցյանի

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

ՑԱՄԱՔԱՅԻՆ  ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

 

Ծովահեն բառը լսելիս բոլորը հասկանում են ծովային ավազակներ, ովքեր թափառում են օվկիանոսով մեկ և զավթում են հանդիպած նավերը: Սակայն դարերի ընթացքում գոյություն ունեին մարդիկ, ովքեր իրական վտանգ էին ներկայացնում նավաստիների համար, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ոտքը նույնիսկ մի անգամ չէր դիպել նավի տախտակամածին: Ցամաքային ծովահեններին այդ հնարավորությունը տալիս էր այսպես կոչված ցամաքային կանոնը` նավաբեկյալների անտեր մնացած գույքը գտնողի կամ ափամերձ տարածքի տիրոջ սեփականությունն էր դառնում:

Ոմանց համար նավաբեկությունը ողբերգություն էր,մյուսների համար՝  եկամուտ ստանալու հնարավորություն:

Ամենից առաջ դա վերաբերում էր ծովի ափերին:Ժամանակի ընթացքում այն դարձավ լիարժեք կողոպուտ,որին կարող էր ենթարկվել յուրաքանչյուր նավ, որը գտնվում էր ցամաքին մոտ: Փրկվածներին ծեծի էին ենթարկում ծովափնյա գյուղերում: Իսկ այն մասին, որ մեռյալների մարմինները մերկացնում էին, գրել է դեռ հին հույն մտածող Պլատոնը:

«Ծովը սպանեց ինձ և նետեց ափ, միայն թիկնոց էր ինձ վրա, որը ծածկում էր իմ մերկությունը: Բայց մարդը մեղսական ձեռքով պոկեց այն դիակից, խղճալի շահով իրեն անչափելի մեղքով ծածկելով:» Читать далее

Երեք ծույլերն ու տանձերը

Մի իշխան ցուցադրելու համար պահում էր երեք ծույլերի:
Նրանցից ավելի ծույլ մարդ աշխարհում չկար:
Մի անգամ նրանք պառկած էին ծառի տակ՝ ստվերում: Հասած տանձերով Ճյուղերը  կռացել էին մինչև գետին:
— Էհ, մի տանձ ընկներ ուղիղ իմ բերանը,- ասում է առաջին ծույլը:
— Եվ առանց պոչի, ծամելը հեշտ կլիներ, — երազում է մյուս ծույլը:
— Իսկ դուք հիմա չե՞ք ալարում բերաններդ բացել, լեզուներդ շարժել- հարցնում է երրորդ ծույլը:

Թարգմանությունը՝ Արևիկ Տատինցյանի:

Նյութի ռուսերեն տարբերակը: