Փոխադարձ օգնություն

Մահացավ մի գյուղացի: Երբ սկսեցին փնտրել մարդկանց, ովքեր կօգնեին թաղել նրան, հայտնվեցին երեք բարեգործներ: Գերեզմանոցի ճանապարհին նրանք, նկատելով մոտակա այգում կանգնածպահակին, դիմեցին նրան.

-Եղբա՛յր, օգնի՛ր մեզ մահացածին տանել գերեզմանոց:

-Չեմ կարող,-պատասխանեց պահակը,-ես զաբաղված եմ, շատ գործեր ունեմ:

Դագաղում պառկած մարդը բարձրացրեց գլուխը և ասաց.

-Ես էլ չավարտած շատ գործեր ունեի, բայց եկավ մահը:Ես թողեցի իմ գործերը և հիմա գնում եմ այս աշխարհից:Օգնիր տանել ինձ գերեզմանոց, որպեսզի ուրիշները քո մահից հետո օգնեն թաղել քեզ:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյան

Реклама

Հին առակ

Մի անգամ Ակիվան ճանապարհ ընկավ՝ իր հետ վերցնելով մի ավանակ, աքաղաղ և լապտեր: Երեկոյան նա հասավ մի գյուղ և խնդրեց գիշերակաց, բայց բնակիչները նրան վռնդեցին և անգամ ծեծեցին:
Այսպիսի կոպիտ վերաբերմունքից նա իր հավատը չկորցրեց. «Այն, ինչ Աստված անում է, քեզ համար է անում»: Նա հոգնած պատրաստվեց անտառում քնելու: Հարմար տեղավորվեց, մի կտոր հաց կերավ և  հանկարծ լսեց, որ աքաղաղը ծղրտում է: Վեր թռավ տեղից, բայց հասցրեց տեսնել միայն աղվեսի պոչը, որը աքաղաղը բերանին փախչում էր: Читать далее

Հին առակ

Աստվածը մարդուն ծեփեց կավից: Նրա մոտ մնացել էր չօգտագործած մի կտոր։
— Էլ ի՞նչ կուզեիր՝ ծեփեի քեզ համար,- հարցրեց Աստվածը:․
— Երջանկություն ծեփիր ինձ համար,- խնդրեց մարդը:
Ոչինչ չպատասխանեց Աստված. այլ կավի մնացորդը դրեց մարդու ափի մեջ։
Առակը կցուցանե, որ դու ինքդ պետք է ստեղծես քո երջանկությունը։
Древняя притча
Бог слепил человека из глины, и остался у него неиспользованный кусок.
— Что ещё слепить тебе? — спросил Бог.
— Слепи мне счастье, — попросил человек.
Ничего не ответил Бог, и только положил человеку в ладонь оставшийся кусочек глины.
Թարգմանությւոնը՝ Անուշ Թադևոսյան

Թալիսման

Մայրը երբեք չէր կարողանում համոզել տղային, որ մինչև մութն ընկնելը տուն գա: Այդ պատճառով նա ասաց նրան, որ գիշերը տան մոտ հայտնվում են շատ ուրվականներ:Մեծանալով տղան՝ սկսեց վախենալ ուրվականներից այնպես, որ հրաժարվեց երեկոյան տնից դուրս գալ: Այդ ժամանակ մայրը տվեց տղային մի թալիսման և ասաց, որ դա կպաշտպանի նրան:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը` Արևիկ Տատինցյանի

Կին լինել

Մի կին բողոքում էր Վարպետին իր ճակատագրից:

— Դու ինքդ ես պատասխանատու քո ճակատագրի համար,- ասաց ուսուցիչը:

— Բայց արդյո՞ք ես  պետք է պատասխան տամ այն բանի համար,  որ կին եմ ծնվել:

— Կին լինելը  առաքելություն էոչ թե  ճակատագիր: Իսկ քո ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչպես դու այդ առաքելությունը կտնօրինես: Читать далее

Եթե ասեն, չհավատաս

Մի հարուստ մարդ, տեսավ դրսում մի խեղճ գյուղացու, մոտեցավ նրան, և ասաց.

-Հարազատ, գնա վերցրու այն շշերով լի պարկը և տար իմ տուն, իսկ ես քեզ խորուրդներ կտամ, և դու չես լինի այդքան աղքատ:

-Շատ լավ,- պատասխանեց գյուղացին, վերցրեց պարկը, դրեց ուսին ու քայլեց հարուստի կողքով:

-Հարազատ,-ասաց հարուստը ճանապարհին,-եթե քեզ ասեն, որ վարսակից պատրաստված հացը ավելի լավն է, քան գաթան, չհավատաս: Եթե ասեն, որ մաքուր յուղը ավելի լավն է, քան հորած պանիրը, նույնպես չհավատաս:

Այդպես նրանք հասան հարուստի տուն: Երբ նրանք բարձրանում էին աստիճաններով, գյուղացին հանկարծ քցեց պարկը և ասաց:

-Իսկ հիմա, եթե քեզ ասեն, որ պարկում մի շիշ մնացել է, չհավատաս:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

Ուրիշի աշխատանքը

Ամեն օր ամուսինը աշխատում էր դաշտում, իսկ կինը տան գործերով էր զբաղվում:

Ամուսինը հաճախ ասում էր.

-Ես ամբողջ օրը դաշտում եմ աշխատում, իսկ դու ի՞նչ ես անում: Դու ոչ մի բան չես անում: Ամբողջ օրը տանը նստած ես:

-Լավ,- ասաց կինը օրերից մի օր, – դու մնա տանը, իսկ ես գնամ դաշտ:

Այդպես էլ արեցին: Կինը գնաց դաշտում աշխատելու, իսկ ամուսինը մնաց տանը, որպեսզի զբաղվեր տան գործերով: Կինը ճաշին եկավ տուն և տեսավ` այծը կաղամբները կերել է, բոլոր հավերը բանջարանոցում են, կովը սոված բառաչում է, կատուն կաթն է թափել, վառարանը սառն էր, և ուտելու բան չկար:

Կինը գնաց ամուսնուն փնտրելու: Ամուսինը ջրհորի մոտ կանգնած էր. դույլն ընկել էր ջրհորի մեջ, չէր կարողանում հանել: Կինը նայեց և ասաց.

— Բնա չունեմ ասելու: Դեռ լավ է, որ կենդանի ես մնացել:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը