Ոչ ոք ինձ չի սիրում

Փողոցում կանգնել էր մի կին և լաց էր լինում: Մոտով անցավ մի տղա: Նա խղճաց կնոջը, մոտեցավ նրան և ասաց.

— Տիկի՛ն, ինչո՞ւ եք լաց լինում:

Կինը միայն ուսերը թափ տվեց:

— Օ՜յ, տղա՛, դու ինձ չես հասկանա…

Տղան մեկ անգամ ևս հարցրեց.

-Տիկի՛ն, բայց ինչո՞ւ եք լաց լինում:

Կինը լացեց և լացակումած ասաց.

— Օ՜յ, տղա, ոչ ոք ինձ չի սիրում, ոչ ոքի ես պետք չեմ…

Տղան նայեց նրան և հարցրեց.

— Տիկի՛ն, իսկ դուք բոլորի՞ն եք հարցրել:

Նյութի ռուսերեն տարբերակ


Թարգմանությունը՝  Անի Գևորգյանի

Реклама

Գայլի երդումը

Մի տղա գառների հոտ էր արածեցնում: Գայլը մոտեցավ նրան ու ասաց.

— Ինձ մի գառ տուր. Ես ծերացել եմ, այդ պատճառով էլ խնդրում եմ, թե չէ` առանց հարցնելու կվերցնեի: Գառը տա,  երախտպարտ կլինեմ:

— Առանց հորս թույտվության չեմ կարող  տալ:

— Դե գնա, հարցրու, իսկ ես այդ ընթացքում գառներին կհսկեմ:

— Ես ինչպե՞ս նրանց գայլին վստահեմ,- զարմացավ տղան:

— Եթե ես երդումս խախտեմ, թող լինեմ այնպիսի ընտանիքի հայր, որտեղ նրան չեն հարգում,  և  թող իմ ընտանիքում համերաշխություն չլինի,-երդվեց գայլը:

Տղան տուն գնաց և ամբողջը պատմեց հորը՝ և գայլի խնդրանքի, և նրա երդման մասին: Այդ ժամանակ հայրն արագ ասաց.

— Ետ վազիր և ամբողջ հոտը տուր գայլին, քանի դեռ գայլը իր երդումը անեծքի չի փոխել:

Սակայն գայլը վերցրեց միայն մեկ գառ:

 

Թարգմանությունը`  Անի Գևորգյանի

Նյութի ռուսերեն տարբերակ

Քուռակի խմած կաթը

Հեծյալը գնում էր գյուղով: Հանկարծ բոլորի աչքի առջև նրա ձին սկսեց ծնկի գալ: Հեծյալը վրայից թռավ, մի կողմ քաշվեց: Այնտեղ ցեխի լճակ կար: Ձին սկսեց թավալ գալ ցեխի մեջ: Գյուղացիներից մեկը բացականչեց.

— Ո՞վ է տեսել, որ ձին ցեխի մեջ թավալ գա: Զարմանալու բան է:

— Զարմանալու ոչինչ չկա,-պատասխանեց հեծյալը, — երբ այս ձին քուռակ էր, նրան գոմեշի կաթով էին սնում: Այդ պատճառով էլ հենց ցեխ է տեսնում, այդպես է անում:

Թարգմանությունը՝  Անի Գևորգյանի

Նյութի ռուսերեն տարբերակ 

Անմխիթար Ագռավը

Տեսավ ագռավը, որ մարդիկ կերակրում են աղավնիներին: Մտածելով, թե ինչու պետք է ինքը սոված ապրի, հավաքեց աղավնիների փետուրներ, կպցրեց իրեն և գնաց աղավնիների երամ: Կերակրվեց նրանց հետ, բայց հանկարծ տեսավ երկնքում թռչող մի ուրիշ ագռավ: Մոռանալով ամեն ինչ՝ ագռավը կռռաց: Աղավնիների տերը, հասկանալով ագռավի խորամանկությունը, քարերով քշեց նրան ու այլևս նույնիսկ մոտ չթողեց աղավնիներին: Ագռավը որոշեց պոկել աղավնու փետուրները, բայց սոսինձը շատ ամուր դուրս եկավ, ու փետուրները ոչ մի կերպ չպոկվեցին: Գնաց ագռավը իր ազգակից ագռավների մոտ, բայց նրանք էլ ասացին՝ աղավնին իրենց շարքում տեղ չունի, ու վռնդեցին նրան: Այդպես էլ մենակ մնաց անմխիթար ագռավը:

Նյութի ռուսերեն տարբերակը 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Ինչպե՞ս փոխվել

Մի անգամ մի երիտասարդ հարցրեց փիլիսոփային.

-Ին՞չպես  փոխվեմ:

-Դու՝ դու ես: Դու չես կարող քեզ փոխել ճիշտ այնպես, ինչպես չես կարող փախչել այն աստիճանից, որին հասել ես: 

-Ուրեմն, ոչինչ չի՞ կարելի անել.- հուսահատվեց երիտասարդը:

-Կարելի է. հասկանալով և ընդունելով այդ իրողությունը:

-Ինչպե՞ս ես կփոխվեմ, եթե ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ:

-Իսկ ինչպե՞ս կփոխվես, եթե չընդունես քեզ: Այն ինչ չես ընդունում, անհնար է փոխել: Այն կարելի է միայն տրորել, ոչնչացնել:

Նյութի ռուսերեն տարբերակը 

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Երկու ընկերները և արջը

Վիժայը և Ռաժուն ընկերներ էին: Նրանք արձակուրդին անտառ էին գնացել: Վայելում էին բնության գեղեցկությունը: Հանկարած տեսան մի արջ, որը գալիս էր դեպի իրենց: Վախեցել էին:

Ռաժուն, որ գիտեր ծառ մագլցել, վազեց դեպի ծառի մոտ և արագ բարձրացավ: Նա չմտածեց Վիժայի մասին: Վիժայը ծառ մագլցել չգիտեր:

Վիժայը մտածեց մի վայրկյան: Նա լսել էր, որ կենդանիները չեն սիրում դիակներ: Նա պառկեց գետնին և շունչը պահեց: Արջը հոտոտեց նրան և մտածեց, թե հա մեռած է: Եվ այսպես, անցավ, գնաց:

— Ռաժու,- ասաց Վիժայը,- ի՞նչ  շշնջաց արջը քո ականջին:

Վիժայը պատասխանեց.

— Արջն ասաց, որ հեռու մնամ քեզ նման ընկերներից:

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի:

Նյութի անգլերեն տարբերակը

 

 

Հարցրեք իմ հայրիկին

Մի անգամ մի կատակասեր մարդ հյուր էր գնացել. դիմեց ներկաներին.

-Ուզում եմ ձեզ մի բան պատմել:

-Պատմիր,-ասացին:

-Մի անգամ իմ ծանոթը մի մոծակ բռնեց, մորթեց, և, պատկերացրեք, մոտ 300 կգ միս ստացավ, որից  500 բաժին ուտելիք ստացավ: Բացի այդ 6 թաս յուղ քամեց:

-Հերիք է, հորինում ես,- բացականչեցին բոլորը:

-Գնացեք հարցրեք հորս, նա ամեն ինչ սեփական աչքերով է տեսել:

-Իսկ որ՞տեղ է քո հայրը.

-Գերեզմանում,- պատասխանեց նա:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝  Անի Գևորգյանի: