Տեսնողը և կույրը

Նույն ճանապարհով էին քայլում տեսնողը և կույրը: Եվ ասաց տեսնողը կույրին.

-Երբ մենք մտնենք տուն,  դու մոմ կվառես և կլուսավորես ինձ:

-Ներիր ընկեր,- հակաճառեց կույրը, — Երբ մենք  ճանապարհին էինք ,դու իմ միակ ընկերն էիր , դու ցույց էիր տալիս ինձ ճանապարհը մինչև տուն հասնելը:
Իսկ հիմա դու ինձ՝ կույրիս , ասում ես, որ ես լուսավորեմ քեզ:

— Ես նրա համար եմ ասում,- պատասխանեց տեսնողը, — որ քեզ հնարավորություն տամ գոնե  ինչ- որ բանով փոխհատույց լինել իմ կատարած ծառայության դիմաց :

Նյութի ռուսերեն տարբերակը 
Թարգմանությունը Մարինե Ասատրյանի

Реклама

Ու՞մ հետ ամուսնանալ

Մեկը հարցրեց Անտիսֆենային.

— Ի՞նչ կնոջ հետ ամուսնանամ:

Անտիսֆենան ասաց.

— Եթե ամուսնանաս գեղեցիկ կնոջ հետ, ապա նա կլինի բոլորինը, իսկ եթե տգեղ լինի, քեզ համար պատիժ կլինի:

 

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Անի Գևորգյանի

Առակներ Օշոյից

 

Մի մարդու նրա  հոգեբանը խորհուրդ տվեց հանգստանալ սարերում: Նա անընդհատ դժգոհում էր մեկ մի բանից, մեկ մի ուրիշ բանից, և միշտ կասկածամիտ հարցեր էր տալիս : Նա միշտ ամեն ինչից անհանգստանում էր,  զգուշանում  և վտանգ  էր տեսնում  իր շրջապատում: Եվ ահա նրան խորհուրդ տվեցին, գնալ հանգստանալու և լիցքաթափվելու:
Հաջորդ օրը հոգեբանը նրանից նամակ ստացավ. «Ես այստեղ ինձ զգում եմ զարմանալիորեն երջանիկ,-գրում էր նա,- տարօրինակ է: Տեսնես՝ հո մի վատ բան չի՞ լինելու»:

Թարգմանությունը՝ Մարինե Ասատրյանի  Читать далее

Մեխերը

Կար մի շատ դյուրագրգիռ և կտրուկ բնավորություն ունեցող երիտասարդ: Մի օր նրա հայրը  տվեց մեխերով լի տոպրակ  և հրամայեց,  որ ամեն անգամ, երբ նա  չզսպիի   իր բարկությունը, մեխ մեխի սյան վրա:

Առաջին օրը փայտին մի քանի տասնյակ մեխեր կային: Հաջորդ շաբաթ նա սովորել էր վերահսկել իր զայրույթը, և յուրաքանչյուր անցնող օր մեխված մեխերի քանակը քչանում էր: Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է կառավարել  բարկությունը, քան մեխել մեխեր:

Վերջապես եկավ այն օրը, երբ նա ոչ մի անգամ չէր կորցրել իր ինքնատիրապետումը : Նա պատմեց այդ ամենի մասին հորը, և հայրը ասաց, որ այդ պահից սկսած՝ ամեն օր, երբ նա կկարողանա զսպել  իրեն, կարող է հանել  պատից մեկական մեխ:

Անցավ Ժամանակ, և եկավ  այն օրը, երբ նա կարող էր հայտնել  հորը, որ պատին այլևս ոչ մի մեխ չկար: Հայրը բռնեց որդու ձեռքը և տարավ սյան մոտ:

— Դու այդքան էլ վատ չես աշխատել, բայց տեսնո՞ւմ ես՝ քանի անցք կա սյան վրա:  Երբ դու  մեկին  չար բան ես ասում, նրա մոտ մնում  է այսպիսի սպի, ինչպես այս անցքերը: Եվ կարևոր չէ, թե քանի անգամ  ներողություն կխնդրես, սպին կմնա:

Նյութի ռուսերեն տարբերակ

Թարգմանությունը՝  Մարինե Ասատրյանի

 

Հետքեր ավազի վրա

Մի անգամ մի մարդ երազ տեսավ. իբր ինքը գնում է ավազե ափով, իսկ իր կողքին  Աստված է: Երկնքում առկայծում էին դրվագներ նրա կյանքից: Դրանցից յուրաքանչյուրից հետո ավազի վրա նա նկատում էր հետքերի երկու շարք՝ մեկը իր ոտքերի, մյուսը՝ Աստծո: Երբ մարդու աչքերի առաջ առկայծեց իր կյանքի վերջին պատկերը, նա  նայեց հետ՝ ավազի վրայի հետքերին: Տեսավ, որ հաճախ իր կյանքի գծի երկայնքով ձգվել էր հետքերի միայն մեկ շարք, և որ դա եղել էր հատկապես իր կյանքի  ամենադժվար և ամենադժբախտ պահերին: Նա խիստ տխրեց և  հարցրեց Աստծուն.

— Դու չէի՞ր ինձ  ասում, եթե հետևեմ քո ճանապարհին, դու չես թողնի ինձ մենակ: Բայց ես նկատեցի, որ իմ կյանքի ամենադժվար պահերին միայն  հետքերի մի շարք է ձգվում ավազի վրա: Ինչո՞ւ ես  ինձ լքել, երբ ես ամենաշատն եմ  քո կարիքը զգացել: Читать далее

Ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:

Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Թանկաներ, հոքուներ

Կյանքս  հենց  հիմա
Կարող եմ ինչ-որ  մեկի  հետ փոխել…
Միայն  թե  դարձյալ
Անհույս  ու  տրտում  չսպասեմ  դարձիդ,
Ոնց  անցյալ  գիշեր…
                                              Սագամի
Աչքերս  տեսան  ամեն – ամեն ինչ
Բայց  էլի  ձեզ  եմ նայում ,
Ճերմակ  քրիզանթեմներ…
                                                Իսյո
Ամեն  ինչ  լռեց,
Բոլորն  համրացան,
Հեռացող  աշուն…
                                             Իիդա
Մարդիկ,
Ճնշվելով  ջրվեժի  ձայնից,
Կամաց  լռում  են…
Թարգմանությունը ճապոներենից՝ Սամվել Բալախչյանի