​Վախ շներից

Մի կին մանկուց վախենում էր շներից: Մի անգամ` վաղ մանկությունում, նրան կծել էր մի փողոցային շուն, և այդ օրվանից նա վախենում էր շներից: Հոգեբանի հետ աշխատելն էլ արդյունք չտվեց:

Մի օր նա գնում է հոգեբանի մոտ և ասում, որ նա էլ չի վախենում շներից: Հոգեբանը զարմանում է և հետաքրքրվում է, թե ինչպես նա կարողացավ հաղթահարել իր վախը:

—  Գիտե՞ք, բժի՛շկ,- ասաց կինը, — ես երեկ ահա ինչի մասին էի մտածում: Շները ապրում են միայն 20 տարի, և այն շունը, ով ինձ կծել էր, արդեն սատկած կլինի և  արդեն պետք չէ նրանից վախենալ:

Թարգմանությունը՝ Արևիկ Տատինցյանի

Реклама

Թալիսման

Մայրը երբեք չէր կարողանում համոզել տղային, որ մինչև մութն ընկնելը տուն գա: Այդ պատճառով նա ասաց նրան, որ գիշերը տան մոտ հայտնվում են շատ ուրվականներ:Մեծանալով տղան՝ սկսեց վախենալ ուրվականներից այնպես, որ հրաժարվեց երեկոյան տնից դուրս գալ: Այդ ժամանակ մայրը տվեց տղային մի թալիսման և ասաց, որ դա կպաշտպանի նրան:

Նյութի ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը` Արևիկ Տատինցյանի

Կին լինել

Մի կին բողոքում էր Վարպետին իր ճակատագրից:

— Դու ինքդ ես պատասխանատու քո ճակատագրի համար,- ասաց ուսուցիչը:

— Բայց արդյո՞ք ես  պետք է պատասխան տամ այն բանի համար,  որ կին եմ ծնվել:

— Կին լինելը  առաքելություն էոչ թե  ճակատագիր: Իսկ քո ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչպես դու այդ առաքելությունը կտնօրինես: Читать далее

Նախկին կալանավորները

Համակենտրոնացման ճամբարի նախկին  բանտարկյալը շատ տարիներ հետո հանդիպեց իր ընկերոջը, որի հետ անցել էր շատ փորձությունների միջով:

—  Դու ներեցի՞ր  նացիստներին:
—  Այո՛:
—  Իսկ ես` ոչ:  Ես մինչև հիմա ատելությամբ լի եմ:
—  Այդ դեպքում, — մեղմ ասաց ընկերը,- դու առաջվա պես  գտնվում ես պատերի ետևում:
Թարգմանությունը` Արևիկ Տատինցյանի

Նյութի ռուսերեն տարբերակը  

                      

Աստվածը՝ խոհանոցում

Մայրը հարցրեց իր տղային.

— Դու գիտե՞ս, որ Աստված այստեղ էր, երբ դու խոհանոցից թխվածքաբլիթ էիր գողանում:

— Այո՛:

— Եվ որ նա ամբողջ ժամանակ քեզ էր նայում:

— Այո՛:

— Իսկ ի՞նչ էր նա քեզ ասում, ի՞նչ ես կարծում:

— Նա ասում էր.«Բացի մեզնից այստեղ ուրիշ մարդ չկա, ինձ համար էլ մի քիչ վերցրու»:

Թարգմանությունը`  Արևիկ Տատինցյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

ՑԱՄԱՔԱՅԻՆ  ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

 

Ծովահեն բառը լսելիս բոլորը հասկանում են ծովային ավազակներ, ովքեր թափառում են օվկիանոսով մեկ և զավթում են հանդիպած նավերը: Սակայն դարերի ընթացքում գոյություն ունեին մարդիկ, ովքեր իրական վտանգ էին ներկայացնում նավաստիների համար, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ոտքը նույնիսկ մի անգամ չէր դիպել նավի տախտակամածին: Ցամաքային ծովահեններին այդ հնարավորությունը տալիս էր այսպես կոչված ցամաքային կանոնը` նավաբեկյալների անտեր մնացած գույքը գտնողի կամ ափամերձ տարածքի տիրոջ սեփականությունն էր դառնում:

Ոմանց համար նավաբեկությունը ողբերգություն էր,մյուսների համար՝  եկամուտ ստանալու հնարավորություն:

Ամենից առաջ դա վերաբերում էր ծովի ափերին:Ժամանակի ընթացքում այն դարձավ լիարժեք կողոպուտ,որին կարող էր ենթարկվել յուրաքանչյուր նավ, որը գտնվում էր ցամաքին մոտ: Փրկվածներին ծեծի էին ենթարկում ծովափնյա գյուղերում: Իսկ այն մասին, որ մեռյալների մարմինները մերկացնում էին, գրել է դեռ հին հույն մտածող Պլատոնը:

«Ծովը սպանեց ինձ և նետեց ափ, միայն թիկնոց էր ինձ վրա, որը ծածկում էր իմ մերկությունը: Բայց մարդը մեղսական ձեռքով պոկեց այն դիակից, խղճալի շահով իրեն անչափելի մեղքով ծածկելով:» Читать далее