Կյանքս հենց հիմա
Կարող եմ ինչ-որ մեկի հետ փոխել…
Միայն թե դարձյալ
Անհույս ու տրտում չսպասեմ դարձիդ,
Ոնց անցյալ գիշեր…
Սագամի
Աչքերս տեսան ամեն – ամեն ինչ
Բայց էլի ձեզ եմ նայում ,
Ճերմակ քրիզանթեմներ…
Իսյո
Ամեն ինչ լռեց,
Բոլորն համրացան,
Հեռացող աշուն…
Իիդա
Մարդիկ,
Ճնշվելով ջրվեժի ձայնից,
Կամաց լռում են…
Թարգմանությունը ճապոներենից՝ Սամվել Բալախչյանի