Իշխանը և վատ լուր բերողը

Մահացավ իշխանի կաթնեղբայրը ՝ հարևան գյուղում ապրող մի գյուղացի:

Իշխանի մոտ ուղարկեցին վատ լուր հայտնողին: Նա ձիու վրա նստած մտավ իշխանի բակ և կանգնեց բակի  մեջտեղում:

Այդ ժամանակ իշխանը նստած էր նախասրահում:

-Ո՞վ ես դու և ինչի՞ համար ես եկել, — բղավեց իշխանը:

— Դժբախտություն է պատահել, մահացել է քո կաթնեղբայրը:

-Իսկ ինչու՞ դու չշտապեցիր ասել՝ ո՞վ է մահացողը, չէ՞ որ  գիտես սովորույթը:

-Իսկ մի՞թե կարևոր է, թե ո՞վ է մահացել՝ իշխա՞ն, թե՞ գյուղացի , մահը բոլորին հավասարեցնում է, — պատասխանեց վատ լուր բերողը:

-Ախ, դու, ոչնչություն: Ո՞վ է քեզ ուղարկել: Մի՞թե չեն գտել քեզնից խելացի մեկին:

-Իշխան, խելացի մարդկանց ուղարկեցին խելացիների մոտ, իսկ ինձ՝ քեզ մոտ:

Այդպես պատասխանեց խորամանկը ամբարտավան իշխանին և շրջելով ձին՝ հեռացավ բակից:

Նյութի ռուսերեն տարբերակը